Ավստրալացի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպ են ստեղծել..

Ավստրալացի գիտնականները, որոնք գործում են Քվինսլենդի համալսարանում, ստեղծել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին տարբերակը:

Ինչպես հաղորդում է actualnews.org կայքը, պատվաստանյութի լաբորատոր փորձարկումներն արդեն ընթացքի մեջ են:

Պատվաստանյութի մշակմամբ զբաղվող գիտնականների խոսքով՝ նոր դեղամիջոցը ստեղծվել է Համաճարակաբանական Պատրաստվածության Նորամուծությունների Կոալիցիայի (CEPI) հատուկ նախագծի շրջանակներում:

Այժմ ավստրալացի գիտնականներն անցել են ստեղծված պատվաստանյութի փորձարկումների շատ կարևոր փուլին: Նրանք մտադիր են համոզվել, որ այն անվնաս է և կարող է ձևավորել արդյունավետ իմունային պատասխան վարակի հետագա ներթափանցման դեպքում:

Գիտնականներն ընդգծում են, որ սկզբնական թեստավորումները դրական արդյունք են տվել:

Կլինիկական փորձարկումները կսկսվեն տարեկեսին, և միայն դրանց բարեհաջող ավարտից հետո պատվաստանյութը կհանձնվի լայնածավալ արտադրության:

Հիշեցնենք որ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Այս պահի դրությամբ՝ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 200 000-ը:

Ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 203 841 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 8231-ի:

Ընդհանուր առմամբ, առողջացել է շուրջ 83 000 մարդ:

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում:

(Visited 56 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх