Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։
Տղեկատվությունը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում։
«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:
(Visited 20 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 3 недели назад