«Կառավարությունը չի թերագնահատել կորոնավիրուսի տարածման վտանգը». Նիկոլ Փաշինյան

«ՀՀ կառավարությունը չի թերագնահատել կորոնավիրուսի տարածման վտանգը»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դեռևս հունվարի 30-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կորոնավիրուսի տարածումը ՀՀ-ում կանխարգելելու նպատակով.

«Դա նշանակում է, որ մենք պատկերացրել ենք և գնահատել ենք, որ մենք որոշակի վտանգներ կրող ենք, որովհետև մենք ապրում ենք գլոբալ աշխարհում և վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կապվածությունն արտաքին աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, պարզ էր, որ Չինաստանում տեղի ունեցող պրոցեսներն ինչ-որ մի պահի հասնելու են Հայաստան։

Մենք հույս ունեինք լավ զարգացումների և պատրաստվում էինք վատագույնին»,- նշեց ՀՀ վարչապետը:

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх