«Կորոնավիրուսից մեկն ակնհայտորեն փրկվել է, այն էլ` ժամանակավորապես»․ Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. աշխարհում շատերն են տուժել:

Բայց կա մեկը, որն ակնհայտորեն «փրկվել» է, այն էլ` ժամանակավորապես:) և այդ մեկ մարդը ՍԴ նախագահի աթոռը աճպարարությամբ «ցմահ զավթած» Հրայր Թովմասյանն է:

Կորոնավիրուսի տեսքով վրա հասած անսպասելի «հրաշքի» առկայությունից, ուրախությունից իրեն ակնհայտորեն կորցրած հարցազրույցներ է տալիս, քաղաքական հայտարարություններ անում հերթական անգամ` եսիմորերորդ անգամ մոռանալով, որ այլևա քաղաքական գործիչ չէ և կաշկանդված է քաղաքական զսպվածության սկզբունքի պահպանման պարտադիր պահանջով:

Էլ կառավարությունը կոմպետենտ չէ օրինականության շրջանակնկերում գործելու, էլ Սահմանադրությունը թույլ չի տալիս արտակարգ դրություն հայտարարել նման իրավիճակներում, էլ կառավարությանը զսպող միակ մարմինը Բարձր դատարանն է))

Հարգելի՛ս, տեսել ենք, թե ձեր կառավարության «օրինականության» շրջանակներում գործելը, տեսել ենք ու չենք գայթակղվել: Էնքան «օրինական» եք եղել, որ ձեզ դուրս շպրտելու համար մարդիկ հարյուր հազարներով փողոց են դուրս եկել:

Ու դուրս են շպրտել: Սամանադրության մասով.

էդ ո՞ր ճգնաժամից է դուրս գալու ելք առաջարկում ձեր իսկ գրած ու խայտառակ կեղծիքներով «սղացրած» Սահմանադրությունը, որ էս մեկի համար առաջարկեր:

Ձեր գրած Սահմանադրությունը ձեր պես է, միայն ճգնաժամեր է առաջացնում` դրանք լուծելու փոխարեն: Մեկը լինի քաղաքական խաղերի էպիկենտրոնում իրեն դրած Բարձր դատարանին զսպի:

Ու կզսպի, ու հաստատապես ոչ մեկը:

Կա կյանք կորոնավիրուսից հետո, ու հենց էդ ժամանակ էլ քաղաքացիները 2018-ի գարնան նման նորից հարյուր հազարներով դուրս են գալու ու գնան ընտրական տեղամասեր ու թե՛ ձեզ փոխեն, թե՛ ձեր գրած ու կեղծիքներով ժողովրդին պարտադրած Սահմանադրությունը:

Հ.Գ. այս հրաշք հարցազրույցը կարճ ժամանակ անց ջնջվել է համացանցից: Երևի իրենք էլ են հասկացել, որ չափն անցել են»:

(Visited 162 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх