Ախր այս կորոնավիրուսն անցնելու է… Միʹ մոռացեք դրա մասին, եղե՛ք գոնե մի քիչ պատասխանատու.. Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Ախր ո՞նց, ո՞նց կարող են այս նեղ մաջալին մարդկանց դրության մեջ չմտնել։

Խոսքը մասնավորապես այն ֆինանսական կազմակերպությունների մասին է, որոնք, թքած ունենալով իրավիճակի վրա, միևնույն է, շարունակում են վարկեր և տոկոսներ «քերել» մարդկանցից։

Ես ուղղակի ապշում եմ և կրկին հորդորում եմ իշխանություններին՝ ստիպել օրինական ճանապարհով սոցիալական ցածր գիտակցություն ունեցող վարկային և ֆինանսական կառույցներին` սառեցնել տոկոսները և վարկերի մարումները։

Խորին շնորհակալություն այն բանկերին և վարկային կառույցներին, որոնք այս օրերին ցուցաբերեցին վայել և արդար մոտեցում և տրամադրեցին իրենց հաճախորդներին վարկային արձակուրդ, հալալ ա ձեզ:

Իսկ մնացածին բարի խորհուրդ եմ տալիս, թարգե՛ք այս ծանր վիճակում մարդկանց հոշոտելը։

Ախր այս կորոնավիրուսն անցնելու է…

Միʹ մոռացեք դրա մասին, եղե՛ք գոնե մի քիչ պատասխանատու»:

(Visited 164 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх