«Ես էլ Ձեզ եմ բանավոր նկատողություն տալիս՝ դեղին քարտ, որովհետև սա, իսկապես, խայտառակ կատարողական է».․ Թեհմինա Վարդանյան

Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության քննարկան ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքային իշխանությունները խոսքի մակարդակում անընդհատ ասում են, որ պետք է քաղաքն ապահովենք թեքահարթակներով և Երևանի ավագանին այդ ծրագրի համար նախատեսել էր 100 մլն դրամ, որից կատարել է ընդամենը 27 մլն-ը։

«Ստացվում է՝ 70 տոկոս և ավելի աշխատանքները չեն կատարվել։ Ո՞վ է ի վերջո սրան պատասխանատու»,- տարակուսեց Խաժակյանը։

Նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ևս անդրադառնալով 2019 բյուջեի կատարողականին՝ դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին․

«Պարոն քաղաքապետ, 30 տոկոս թերակատարման հետ կապված ինձ հետաքրքում է՝ վարչության պետերից որևէ մեկը նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ»։

Ի պատասխան, քաղաքապետն ասաց, որ այդ հարցը աշխատակազմի ղեկավարին է վերաբերվում․

«Ես եթե դժգոհություն եմ ունենում, բոլոր առումներով, անկախ ամեն ինչից, պատասխանտուները թե՛ գրավոր, թե՛ բանավոր ստանում են նկատողություն»։

Թ․ Վարդանյանն արձագանքելով Մարությանին՝ ասաց․

«Ես էլ Ձեզ եմ բանավոր նկատողություն տալիս՝ դեղին քարտ, որովհետև սա, իսկապես, խայտառակ կատարողական է»։

(Visited 52 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх