Ձեզ ենք ներկայացնում գլխացավերն և միգրենը արագ մեղմացնելու մի քանի պարզ և արդյունավետ միջոց

Հավանաբար գրեթե բոլորս էլ երբևէ ունեցել ենք գլխացավ, որը որոշ ժամանակ թույլ չի տվել կենտրոնանալ և հանգստանալ:

Աշխարհում յուրաքանչյուր երրորդն այսօր տառապում է գլխացավերից: Որոշ դեպքերում միգրենը ժառանգական բնույթ է կրում:

Այն սովորաբար ուղեկցվում է որոշակի տհաճ զգացողություններով, սակայն, ընդհանուր առմամաբ, օրգանիզմին, անհարմարությունից բացի, ոչ մի վնաս չի հասցնում:

Ձեզ ենք ներկայացնում գլխացավերն արագ մեղմացնելու մի քանի պարզ և արդյունավետ միջոց:

Հանգիստ և լարվածության թուլացում

Յոգան և հանգստացնող այլ վարժություններն օգնում են մեղմացնել միգրենի ախտանշանները և հանդիսանում են շատ լավ կանխարգելիչ միջոցներ: Շատ արդյունավետ միջոց է մկանների թուլացումը, որի ժամանակ վերջույթների և պարանոցի մկանային խմբերը ձգվում են, այնուհետև թուլացվում` ջղաձգումները կանխելու նպատակով:

Պաշտպանություն արևից

Միգրենը կարող է պայմանավորված լինել որոշ արտաքին գործոններով, ինչպիսիք են` սթրեսը, աղմուկը, լույսը կամ արևահարությունը: Պետք չէ թերագնահատել արևի ճառագայթների ազդեցությունը: Անհրաժեշտ է խուսափել արևային ճառագայթումից և կրել արևապաշտպան ակնոց: Բացի այդ, միգրենի դեպքում պետք է ժամանակավորապես զերծ մնալ աղմկոտ վայրեր այցելելուց, քանի որ աղմուկը չի նպաստում հանգստին:

Ասեղնաբուժություն

Ասեղնաբուժությունը ասիական ավանդական բուժման և կանխարգելման միջոց է: Այս մեթոդով բուժված հիվանդները պարզապես հիացած են արդյունքներով: Ասեղնաբուժությունը ենթադրում է ազդեցություն հատուկ մետաղյա կամ արծաթյա ասեղների միջոցով օրգանիզմի ակտիվ կետերի վրա, ինչը հանգեցնում է ցավի մեղմացման: Ամեն դեպքում բուժման այս եղանակի կիրառումը ինքնուրույն, առանց մասնագետի միջամտության առգելվում է:

Օգտակար տարրեր

Գլխացավերի դեմ պայքարի բավական արդյունավետ միջոց է հանդիսանում մագնեզիումը: Դեռևս պարզ չէ, թե ինչ եղանակով է այն ազդում օրգանիզմի վրա, սակայն դա արդեն ապացույց է այն բանի, որ մագնեզիումը թուլացնում է գլխուղեղի արյունատար անոթները` բարելավելով արյան շրջանառությունը: Այս տարրը կարելի է ստանալ սննդի, կոշտ խմելու ջրի կամ դեղատներում վաճառվող հատուկ դեղորայքի միջոցով: Մագնեզիումուվ հարուստ սնունդ է ամբողջական հացահատիկով հացը, հացահատիկի թեփը, ընկուզեղենը, հնդկացորենը, լոբազգիները, վարսակը, սոյան, հնդկացորենի մեղրը, կակաոն, թարմ բանջարեղենը (չմշակվածները), չրերը (հատկապես ծիրանաչիրը, չամիչը, սալորաչիրը, արմավը):

Կիտրոնով սուրճ

Գլխացավերով տառապողների համար ցավից ազատվելու լավ միջոց է մեկ կիտրոնի հյութով սև սուրճը. ցավը մեղմանում է գրեթե անմիջապես: Արդյունավետության գաղտնիքը նրանում է, որ կոֆեինն օգնում է մեղմացնել ցավոտ սպազմերը, իսկ վիտամին C-ն, իր հերթին, խթանում է կոֆեինի կլանումը:

Մենթոլ

Մենթոլի յուղը հիանալի միջոց է սուր գլխացավի դեպքում: Ցավը մեղմացնելու համար` խորհուրդ է տրվում ցավոտ հատվածներում մենթոլի յուղով մերսում անել:

Ընդհանուր առմամբ միգրենը կարելի է նաև բուժել սեփական ուժերով: Դրա կանխարգելման արդյունավետ միջոցներ են նաև ալկոհոլի չափավոր գործածությունը, կանոնավոր սնունդը, ֆիզիկական վարժություններն ու առողջ քունը:

(Visited 403 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх