Այս բնական ըմպելիքի օգնությամբ՝ մաքրեք անոթները խոլեստերինից և այլ վնասակար տարրերից.

Տարիների ընթացքում արյունատար անոթներում առաջանում են թրոմբներ, իսկ պատերին սկսում է խոլեստերին կուտակվել, ինչը հանգեցնում է արյան շրջանառության խանգարման:

Այս ամենի հետևանքով շատ հաճախ զարգանում է զարկերակային գերճնշում, իսկ այս խնդիրն, իր հերթին, նպաստում է սրտանոթային հիվանդությունների և անգամ սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը:

Բացի այդ, անոթների «աղտոտվածությունը» կարող է դառնալ նաև սրտի նոպայի պառճառ, ուստի հարկավոր է անպայման հետևել սրտանոթային համակարգի առողջությանն ու պարբերաբար մաքրել անոթները:

Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կօգնեն մաքրել անոթները տոքսիկ նյութերից ու խոլեստերինից: Ընդ որում՝ դրանք չեն պարունակում վնասակար բաղադրիչներ, ուստի չեն առաջացնում կողմնակի բարդություններ ու առողջական խնդիրներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից մեկը, որը ոչ միայն կմաքրի անոթները, այլև կկանխի սրտի նոպայի և առողջական մի շարք այլ խնդիրների առաջացումը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

· 8 պճեղ սխտոր,

· 8 հատ կիտրոն,

· 5 սմ կոճապղեղի արմատ,

· 4 լիտր ջուր:

Պատրաստման եղանակը.

Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է նախ լվանալ ու կտրատել կիտրոնները, այնուհետև մաքրել սխտորի պճեղները, ավելացնել դրանք կիտրոններին և մանրացնել կոտորակիչի միջոցով մինչև դառնա համասեռ խյուս: Ստացված խառնուրդին ավելացնել նաև ջուրն ու կտրատած կոճապղպեղը և դնել կաթսան միջին ուժգնության կրակի վրա:

Խառնուրդն անհրաժեշտ է եփել մինչև այն սկսի եռալ, որից հետո վերցնել կրակից, թողնել դեղամիջոցը սառի, այնուհետև քամել այն:

Օգտագործման եղանակը.

Այս առողջարար ըմպելիքն անհրաժեշտ է ընդունել օրական երկու անգամ՝ 50-ական մլ: Դեղամիջոցը ցանկալի է խմել ուտելուց երկու ժամ առաջ:

Այս բուժումն անհրաժեշտ է անպայման համատեղել ֆիզիկական ակտիվության հետ, ուստի հարկավոր է շաբաթական առնվազն երեք անգամ մարզվել և հնարավորինս ակտիվ լինել: Այս բոլոր ցուցումներին հետևելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մի քանի շաբաթ անց:

Սակայն հարկ է հիշել, որ մինչ այս բնական դեղամիջոցն ընդունելը հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժշկին, քանի որ միայն մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել խնդիրն ու նշանակել համապատասխան բուժումը, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվնաս:

(Visited 575 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх