Բրիտանացի բժիշկները տեղեկացրել են կորոնավիրուսի ախտանշանների մասին

Քիթկոկորդականջաբանության բրիտանական ընկերակցության մասնագետները հայտնել են, որ հոտառության մասնակի կամ ամբողջական կորուստը կարող է լինել կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակի ախտանշաններից մեկը։

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ընկերակցության կայքում հրապարակված հոդվածին։

Ինչպես նշում են մասնագետները, Հարավային Կորեայում, Չինաստանում ու Իտալիայում կան ապացույցներ, որ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների զգալի մասի մոտ հիվանդությունը դրսևորվում է հոտառության մասնակի կամ անբողջական կորստով։

Ավելին՝ հաղորդվում է, որ այս ախտանշանը հանդիպում է նաև գերմանացի վարակվածներից երեքից երկուսի մոտ։

Ինչպես նշվում է հոդվածում, հոտառության կորստից գանգատվող հիվանդների թիվն աստիճանաբար աճում է, մինչդեռ հիվանդների մոտ այլ ախտանշաններ չեն նկատվում։

Վարակվածության բարձր մակարդակ ունեցող շրջանների մասնագետներն այժմ շատ լուրջ ուշադրություն են դարձնում այս խնդրին։

Բրիտանացի գիտնականները նախազգուշացնում են, որ հոտառության կորստով մարդկանց մեկ շաբաթով մեկուսացնելը կօգնի զգալիորեն նվազեցնել այն վարակակիրների թիվը, որոնք գաղափար անգամ չունեն վարակված լինելու մասին։ Սա էլ իր հերթին կօգնի ժամանակն հայտնաբերել հիվանդներին և կնպաստի հիվանդության տարածումը հնարավորինս կանխելուն։

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 351 700-ը, ավելի քան 15 300 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 100 600-ը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 194 է, որոնցից 2-ն ապաքինվել և դուրս են գրվել:

(Visited 134 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх