Նոր կորոնավիրուսից պաշտպանվելու և իմունային համակարգը ամրապնդելու լավագույն միջոցներից մեկը…

Շնչառական համակարգն ախտահարող վիրուսներից, այդ թվում նաև Covid-19-ի համավարակի հարուցիչ նոր կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկն առողջությունն ու իմունային համակարգն ամրապնդելն է, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող է լինել քրքումով պատրաստված ըմպելիքը։

Մասնագետներն այս ըմպելիքը խորհուրդ են տալիս խմել ամեն օր, քանի որ այն հիանալի միջոց է դիմադրողականությունը բարձրացնելու համար։

Քրքումը դարեր ի վեր հայտնի է, որպես համեմունք, որը բարելավում է օրգանիզմի պաշտպանական գործառույթները, որոնք թուլանում են քրոնիկ հիվանդությունների դեպքում։

Սա է պատճառը, որ քրքումով ըմպելիքը հատկապես օգտակար է տարեցների համար, որոնց օրգանիզմը շատ ավելի վատ է դիմակայում ախտածին տարրերին։

Քրքումը գործում է որպես բնական իմունախթանիչ, ուստի

հիանալի միջոց է տարատեսակ վարակների տարածման շրջանում օրգանիզմը պաշտպանելու համար։ Ավելին՝ այն կարելի է կիրառել ոչ միայն որպես բուժիչ ըմպելիքի բաղադրիչ, այլև որպես յուրահատուկ համեմունք՝ ավելացնելով տարբեր ուտեստներին, թխուկներին և անգամ քաղցրավենիքին։

Քրքումը կարելի է գտնել նաև դեղատներում, որտեղ այն վաճառվում է դեղապատիճների տեսքով։

Այն չի առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի անվնաս է անգամ ալերգիկ ասթմայով ու բրոխաբորբով հիվանդների համար։

Փորձը ցույց է տվել, որ այս համեմունքով պատրաստված բուժիչ ըմպելիքը շատ արդյունավետ է բորբոքումների, լյարդի հիվանդությունների, աղիների աշխատանքի խանգարուների ու շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի այն խորհուրդ է տրվում ներառել ամենօրյա սննդակարգի մեջ։

Այն պատրաստելու համար հարկավոր է ընդամենը մի քանի րոպե և բաղադրիչներ, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուրի խոհանոցում։

Հարկավոր է ոչ շատ տաք կաթին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, մեկ թեյի գդալ քրքում և մի փոքր կարագ, այնուհետև լավ խառնել և խմել ըմպելիքը գոլ վիճակում։

Ցանկության դեպքում կարելի է կենդանական ծագման կաթը փոխարինել բուսական ծագման կաթով, օրինակ՝ նշի կամ կոկոսյան ընկույզի կաթով։

(Visited 228 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх