Վարում եք նստակյաց կենսակերպ. Իմացեք ինչպես է այն անդրադառնում մարդու առողջության վրա.

Նստակյաց կենսակերպի խնդիրը ներկայում չափազանց արդիական է, ինչի մասին են վկայում բժկական վիճակագրական տվյալները։

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում նստած անցկացրած ժամանակն ընդամենը մեկ ժամով նվազեցնելն արդեն իսկ նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության նվազմանը 10%-ով։

Ավելին՝ այս դեպքում սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազում է 25%-ով։

Գիտնականները նման եզրահանգման են եկել տարբեր տարիքի 5600 կնոջ առողջական վիճակին ու կենսակերպին հետևելու արդյունքում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության յուրաքանչյուր ավել ժամը նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 12%-ով, իսկ սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը 26%-ով։

Այն կանայք, որոնք օրական նստած էին անցկացնում 11 ժամ և ավելի, հետագայում մեծ մասամբ բախվում էին շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և մի շարք այլ հիվանդությունների խնդրին։

Հատկանշական է, որ մի տեղում օրական ավելի քան 10 ժամ նստելը բարձրացնում է սրտի հիվանդությունների հավանականությունը բարձրանում է 52%-ով,։

(Visited 17 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх