Ինչո՞ւ է 45 անց կանանց համար շատ կարևոր սպորտով զբաղվելը..

Ֆիզիկական ակտիվությունը կանանց համար նույնքան կարեւոր է, որքան տղամարդկանց. կանայք, ովքեր զբաղվում են սպորտով եւ լավ վիճակում են, քաղցկեղից, սրտի հիվանդություններից եւ այլ պատճառներից մահանալու ռիսկին շատ ավելի քիչ են ենթարկված, քան ավելի պասիվ կյանք վարողները։

Այս մասին Լա Կորունյա (Իսպանիա) համալսարանական հիվանդանոցի գիտնականները ներկայացրել են Սիրտ-անոթային վիզուալացման եվրոպական ասոցիացիայի EuroEcho 2019 համաժողովում։

Ավելի վաղ կանանց համար ֆիզիկական ակտիվության օգտակարության մասին տեղեկատվությունն այնքան էլ շատ չէր, քանի որ նման հետազոտությունների մասնակիցների մեծ մասը տղամարդիկ էին։

Իսկ այժմ գիտնականներն ուսումնասիրել են 4714 մեծահասակ կանանց տվյալները, որոնց միջին տարիքը 64 էր։

Կանայք սիրտ-անոթային հիվանդությունների բուժզննում են անցել, ինչպես նաեւ պետք է հանձնեին վազքուղու թեստ, իսկ հետո վազեին որքան հնարավոր է արագացող ինտենսիվությամբ, մինչեւ սեփական ուժերի սահմանագիծը։

«Լավ վիճակում գտնվող մասնակիցները կարողացել են 4 աստիճանահարթակը հաղթահարել 45 վայրկյանում կամ շատ արագ՝ 6 սանդղահարթակով»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Խեսուս Պետեյրոն։

Հաջորդ 4,5 տարիներին 345 կին մահացել է սրտի հիվանդություններից, 164-ը՝ քաղցկեղից եւ 203-ը՝ այլ պատճառներից։

Միեւնույն ժամանակ, մահացության ամենամյա մակարդակը սրտի հիվանդություններից գրեթե 4 անգամ ավելի բարձր է եղել այն կանանց շրջանում, ովքեր սպորտով չեն զբաղվել՝ լավ վիճակում գտնվող կանանց համեմատ (2,2 տոկոս 0,6-ի դիմաց), քաղցկեղից՝ երկու անգամ բարձր (0,9 տոկոս 0,4-ի դիմաց), այլ պատճառներից՝ ավելի քան չորս անգամ բարձր (1,4 տոկոս 0,3-ի դիմաց)։

(Visited 25 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх