Լվացքի մեքենայի հատուկ ռեժիմը կարող է ոչնչացնել հագուստի վրա եղած նոր կորոնավիրուսը..

Լվացքի մեքենայի հատուկ ռեժիմը կարող է ոչնչացնել հագուստի վրա եղած նոր կորոնավիրուսը: Այս մասին «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոտեխնոլոգիայի եւ վիրուսաբանության լաբորատորիայի ղեկավար, ՌԳԱ թղթակից անդամ Սերգեյ Նետեսովը:

Մասնագետի խոսքով՝ SARS-CoV եւ SARS-CoV-2 վիրուսների ապաակտիվացման ջերմաստիճանը միատեսակ է. վիրուսը Ցելսիուսի 60 աստիճանում չի գոյատեւում, հատկապես եթե լվանալիս օգտագործվում է մակերեսային ակտիվ նյութերով լվացքի միջոց:

«Գենոմների միջեւ տարբերությունը ընդամենը 20 տոկոս է, իսկ վիրուսային մասնիկների ընդհանուր կառուցվածքը եւ սպիտակուցների լրակազմը միանման է:

Բացի ջերմաստիճանից, անհրաժեշտ են ցանկացած լվացքի փոշու մեջ պարունակվող մակերեսային ակտիվ նյութեր: Այնպես որ, իմ կարծիքով, Ցելսիուսի 60 աստիճանի դեպքում անգամ կես ժամ տեւողությամբ լվացքը հագուստն անվտանգ կդարձնի»,- ասել է մասնագետը:

Ալեքսեյ Կոսիգինի անվան Ռուսական պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի եւ գեղարվեստական տեքստիլի ամբիոնի վարիչ Իրինա Ռիբաուլինան իր հերթին նշել է, որ լվացքի այսպիսի ռեժիմին կարող են դիմանալ միայն բնական գործվածքից, օրինակ՝ վուշից եւ բամբակից պատրաստված իրերը:

Իսկ որոշ սինթետիկ գործվածքներ այսպիսի բարձր ջերմաստիճանով լվանալու դեպքում կարող են փչանալ:

Կոստրոմայի պետական համալսարանի տենոլոգիայի եւ գործվածքի ու տրիկոտաժի նախագծման ամբիոնի վարիչ Մարինա Բագատիրյովան խորհուրդ է տալիս նուրբ գործվածքները լվանալ ավելի ցածր ջերմաստիճանի պայպաններում, իսկ հետո դրանք մշակել գոլորշիով:

Որոշ մասնագետներ նաեւ խորհուրդ են տալիս վարակված հագուստը 2-3 շաբաթ թողնել փակ փաթեթի մեջ, որի ընթացքում մակաբույծ վիրուսը, տիրոջ հետ չշփվելով, պետք է ոչնչանա: Սակայն գիտնականները սա դեռեւս չեն հաստատել:

(Visited 61 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх