Կինը ստիպված էր հրաժեշտ տալ իր մորը FaceTime-ով՝ շնորհիվ այս հիվանդանոցի բուժքրոջ. Նման բան ես երբեք չեմ զգացել: Փառք ու պատիվ ձեզ..

Միշել Բենեթի մայրը վարակված էր Coronavirus-ով:

Միշել Բենեթը  երբեք չէր մտածել, որ կկարողանա հրաժեշտ տալ մորը նախքան մահանալը:

«Չկարողանալով այնտեղ լինել և սեղմել իմ մոր ձեռքը,  պատմել նրան այն բաների մասին, որ ես ուզում էի ասել նրան: Դա այդպիսի անօգնական զգացողություն էր, ես պարզապես տանջվում էի այդ  օրերին,  զգալով ինձ այդքան հիասթափված և անօգնական :

Ի վիճակի չէի խոսել նրա հետ, քանի որ այդ ընթացքում նա գիտակից չէր », — երկուշաբթի օրը CNN- ին ասաց Բենեթը:

Վաշինգտոնի Շվեդական Իսսաուկա հիվանդանոցի բուժքույրը  զանգահարել է իր անձնական բջջային հեռախոսից և ասել, որ մայրը շատ վատ է և հավանաբար երկար չի ապրի:

«Ես պատրաստվում եմ հեռախոսը դնել նրա ականջին, որպեսզի դուք կարողանաք ասել, որ սիրում եք նրան », —  «Նա միայնակ չի մնալու, մենք նրա հետ կմնանք մինչև վերջ»:

Տասը րոպե անց Բենեթն  խոսում էր իր  մոր հետ FaceTime- ով:

Coronavirus- ը շատ մարդկանց կյանք է խլել:

«Ես քեզ շատ եմ սիրում», — ասաց Բենեթը իր մորը, հավելելով, որ վերջին շրջանում մայր և դուստր հարաբերությունները մի փոքր լարված էին, և որ նա չի ասել  մորը, որ ներել է իրեն:

«Ես ներում եմ քեզ մայրիկ, ես սիրում եմ քեզ: », — ասաց Բենեթը:

Նա խոստովանեց, որ երբեմն չոր և կոպիտ է եղել մոր հանդեպ, և հուսով էր, որ իր մայրը լսել է իր վերջին խոսքերը:

1 ժամից մայրը մահացավ:

Բենեթն ասաց, որ տեսել է, ինչպես է բուժքույրը լաց  եղել՝ հեռախոսը վերցրելուց:

Բենեթն բուժ աշխատողների մասին. «Ես գիտեմ, թե որքան դժվար է դա նրանց համար», — ասաց նա: «Բուժ անձնակազմը աշխատում է առաջնագծում և ստիպված  են լինում ամեն օր տուն գնալ՝ վախենալով վարակից, բայց միևնույն ժամանակ կարեկցանքով լի, կարծես հիվանդները հենց իրեինց բարեկամներն են:

Նման բան ես երբեք չեմ զգացել: Փառք ու պատից ձեզ:

(Visited 56 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх