Դուք ո՞րն եք նախընտրում՝ արծաթ, թե ոսկի․

Յուրաքանչյուր թանկարժեք մետաղ օժտված է բացառիկ էներգետիկայով։ Եթե այդ ուժը ճիշտ օգտագործես, կարելի է մեծ բարձունքների հասնել կյանքի այն ոլորտներում, որոնք դուք եք կառավարում։

Արծաթը հայտնի էր դեռ հնագույն ժամանակներից։

Նրանից զենք ու զրահ էին պատրաստում, խոհանոցային առարկաներ, հմայիլներ, թալիսմաններ և այլն։

Մինչ այժմ այդ մետաղն ակտուալ է։

Այն բացառիկ է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև էներգետիկ հատկություններով։ Արծաթն օգնում է շատ մարդկանց հաջողակ դառնալ ու բախտավոր, իսկ դրա ազդեցությունն ուժեղացնել կարելի է ամենօրյա ծեսերով։

Արծաթի օգուտը

Այս ազնիվ մետաղը դարեր ի վեր պաշտպանիչ է համարվել։

Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ հասկացել են, որ նրա հատկություններն ուղղված են մարդու առողջության պահպանմանը։ Այդպես էլ կա։

Նրա էներգիան ստեղծարար է ու կարգավորված։

Արծաթն օգտագործում են բոլոր ոլորտներում՝ սկսած բժշկությունից ու ռազմական ոլորտից մինչև էզոթերիկա։

Արծաթը մարդկանց պաշտպանում է անեծքներից ու, այսպես կոչված, աչքի ուժից։

Որպես պաշտպանիչ թալիսման՝ այն կրում են պարզ, բարակ շղթայի կամ սուր ծայրերով կախազարդի տեսքով։

Էզոթերիկ շրջանակներում այս մետաղը գնահատում են նրա՝ գիտակցությունն անսասան, ամբողջական ու պարզ ու սթափ պահելու հատկության համար։

Մտքի պարզությունն այն է, ինչ անհրաժեշտ է զգուշավոր ու պատասխանատու մարդկանց։

Եթե ձեր կյանքում շատ խնդիրներ կամ ձեզ վնասել ցանկացող մարդիկ կան, ապա արծաթը կարող է դրանց ազդեցությունն իջեցնել՝ հասցնելով նվազագույնի։

Գիտությունը հաստատում է, որ արծաթը շատ օգտակար է մարդու առողջության համար։

Մարդիկ արծաթյա գդալները կամ կենցաղային այլ պարագաներ նետում են ջրհորը՝ նրանում եղած ջուրն օգտակար միկրոէլեմենտներով հագեցնելու համար։

Այս մետաղից պատրաստված զարդերը բարձրացնում են իմունիտետը։

Արծաթը մաքրում է օրգանիզմն ու մարդու գիտակցությունը՝ նրան հոգեպես ավելի ուժեղ դարձնելով։

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх