Կորյակների առաջացման պատճառները և բուժումը…

Կորյակների առաջացման պատճառները հետևյալ 4-ն են՝

1. Հասունացման շրջանում և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ սկսում են արտադրվել տղամարդու սեռական հորմոններ՝ անդրոգեններ (սրանք հետագայում կանանց մոտ վերածվում են կանացի հորմոնների):

2. Անդրոգեն հորմոնի պատճառով ճարպագեղձերը սկսում են ավելի ինտենսիվ աշխատել, հետևաբար՝ ավելի շատ ճարպ արտադրել:

3. Այս տարիքում մաշկը սկսում է փոխել իր հատկությունները, հին մաշկը մահանում է (թեփոտում է սկսվում) և մնում մարմնի ու դեմքի վրա: Թեփը շատանալով՝ այնքան է հաստանում, որ փակում է ճարպագեղձերի ծորանները ու չի թողնում, որ այդ մեծ քանակության ճարպը դուրս գա մաշկի տակից, որը մինչ այդ հենց այդպես էլ տեղի էր ունենում: Այստեղից էլ առաջանում են կորյակներ:

4. Մանրէների զարգացման համար ճարպը շատ արդյունավետ միջավայր է: Երբ մանրէն արդեն տեղ է գտնում վերը նկարագրված խցանված ճարպային միջավայրում, սկսվում է թարախային պրոցեսը, և առաջանում են բորբոքված բշտիկներ կամ պզուկներ, ինչպես մենք ենք սիրում դա անվանել:

Ամփոփելով այս ամենը՝ տեսնում ենք, որ սնունդը դեռահասության կորյակների առաջացման ՊԱՏՃԱՌ ՉԻ կարող դառնալ:

Սնունդը առաջացման պատճառ ՉԷ, բայց այն կարող է դառնալ ճարպարտադրությունը խթանող, հետևաբար և՝ կորյակներն ավելացնող միջոց, և, հակառակը՝ ճարպազատմանը և քչացմանը նպաստող միջոց:

Օրինակ, յոդ պարունակող մթերքներն ավելի են խորացնում մաշկային խնդիրները:

E վիտամին

Երևի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ E վիտամինը մաշկը թարմացնող ու գեղեցկացնող միջոց է: Այն սննդամթերքները, որոնք պարունակում են շատ E վիտամին, նպաստում են նաև մաշկին: Այս առումով հրաշք միջոց կարող է դառնալ չիչխանը, որը նաև C վիտամինի մեծ պաշար ունի: Օրական ընդամենը 8 գր. չիչխանը որոշ ժամանակ անց մեծ փոփոխությունների կենթարկի ձեր մաշկը:

Ցինկ

Ցինկը բակտերիոստատիկ, հակաբորբոքային ֆունկցիա ունի, որն օգնում է ազատվել մաշկի բորբոքային պրոցեսներից: Ցինկի մեծ պաշար կա ածիկի կամ ծլած ցորենի մեջ: Օրական 90գր. ածիկը բժիշկների կողմից հաստատված այն չափաբաժինն է, որը կարող է կորյակների ծանրության առաջին աստիճանում գտնվող մաշկը մաքրել, իսկ 2-րդ և 3-րդ ծանր աստիճանում գտնվող մաշկը՝ բավականին թեթև վիճակի բերել:

A վիտամին

Բետա կարոտինի պաշարը, որ բավարար քանակությամբ առկա է գազարի մեջ, կօգնի հեշտությամբ մաքրել մաշկն անցանկալի կորյակներից: Ամեն օր պարտաճանաչ կերպով օգտագործեք ընդամենը մեկ քառորդ միջին չափսի գազար և չեք էլ նկատի, թե ինչ մետամորֆոզներ տեղի ունեցան ձեր մաշկի հետ:

Գեղեցկությունը առողջության նշան է:

(Visited 27 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх