Բաղադրիչներ
ալյուր — 400գր
խմորիչ — 15գր
շաքարավազ — 150գր
ձու — 1 հատ
ձվի դեղնուց — 3 հատ
աղ — 1/3թ/գդ
կաթ — 550մլ
կաթի փոշի — 12գր
կարագ — 80գր
օսլա (крахмал) եգիպտացորենի — 2ճ/գդ
վանիլին — 1թ/գդ
հյութ կիտրոնի — 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
Խառնում ենք մաղով անցկացրած ալյուրը, կաթի փոշին, 80գր շաքարավազը և աղը:
Ձուն հարում ենք պատառաքաղով, ավելացնում 200մլ կաթը, խմորիչը և խառնում: Այնուհետև ավելացնում ենք ալյուրով զանգվածի վրա և խմոր հունցում:
Խմորին ենք ավելացնում լավ փափկած կարագը 40գր-ի չափով և խառնում խմորին: Ալյուր այլևս չենք ավելացնում:
Պետք է ստացվի թեթևակի կպչուն խմոր:
Պատրաստի խմորը դնում ենք ամանի մոջ, ծածկում սրբիչով և թողնում հասունանա 2 ժամ:
Պատրաստում ենք կրեմը:
Տաքացնում ենք 350մլ կաթը, ավելացնում օսլան և խառնում: Ավելացնում ենք նաև 2 ձվի դեղնուցը, 70գր շաքարավազը, վանիլինը և խառնում: Եփում ենք միջին կրակի վրա մինչև խոշոր պղպջակների առաջացումը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում:
Թողնում ենք կրեմը թեթևակի սառչի, ապա ավելացնում փափկած կարագը՝ 40գր, և թեթևակի խառնում մինչև վերջինիս լուծվելը: Ավելացնում ենք կիտրոնի հյութը և ձեռքի հարիչով թեթևակի խառնում:
Կրեմն արդեն պատրաստ է: