Դե, ժպտա՛, եղբա՛յր, քո հաղթական ժպիտով մի ողջ ազգ է հպարտանում.

Հայոց երկրից եմ գրում, հայրենի տնից եմ գրում, գրում եմ մեր դպրոցից:

Իմ հա՛յ զինվորներ, իմ հա՛յ մարտիկներ, Ձեզնով հպարտ եմ. դուք պաշտպանում եք մեր երկիրը, հաճախ կյանքի գնով թույլ չեք տալիս, որ թշնամին ներխուժի մեր տուն:

Ապահովում եք իմ խաղաղ ու երջանից մանկությունը:

Իմ հայո՛ց բանակի զինվորներ, ձեզ ցանկանում եմ պայծառ գարուններ ու միայն հաղթանակներ:

Սիրելի՛ զինվոր, այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ:

Հպարտ եմ նաեւ, որ դու իմ եղբայրն ես: Քեզ եղբայր եմ կոչում, քանի որ արժանի ես այդ կոչմանը:

Քո ներկայությամբ ես պաշտպանված եմ զգում ինձ: Երբ գիտեմ, որ դու կանգնած ես սահմանին` հպարտ, արի, անվախ, գեղեցկադեմ եւ հսկում ես հայ ժողովրդի անդորրը:

Ես քեզ չեմ ճանաչում, բայց կարծես գիտեմ քեզ, քո անունը, ի՛մ զինվոր:

Դե, ժպտա՛, եղբա՛յր, քո հաղթական ժպիտով մի ողջ ազգ է հպարտանում:

(Visited 188 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх