Ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել, երբ «քայլողների» կառավարման երկու տարիների ընթացքում ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են. Էդուարդ Շարմազանով

Օրեր առաջ՝ հերթական խորհրդակցության ժամանակ, Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել ներդրումային պիլոտային ծրագրեր: Ավելին, մինչև այդ նա արդեն նշել էր, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է:

Ու սպասվող տնտեսական ճգնաժամի մասին խոսեց, նա, ով ընդամենը մեկ ամիս առաջ «զրո» արձագանք էր տալիս իմ մտահոգություններին նավթի գների ռեկորդային անկման, ռուսական ռուբլու արժեզրման ու կորոնավիրուսի սպասվող սպառնալիքի վերաբերյալ:

Ոչ ավել, ոչ պակաս, նա հեգնում էր քաղաքական ընդդիմախոսներին՝ հպարտ հայտարարելով, թե կորոնավիրուսն ում շունն է:

Հիմա հերթը հասել է ներդրումային ծրագրերին:

Ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել, երբ «քայլողների» կառավարման երկու տարիների ընթացքում ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են:

Հարց է առաջանում՝ ո՞ւմ և ի՞նչ ռեսուրսներով են Հայաստանում ներդրումներ արվելու:

Անվտանգության, տնտեսական ու առողջապահական սպառնալիքներին դիմակայելու և ներդրումներ ներգրավելու ճանապարհը քաղաքական ու հասարակական համերաշխություն քարոզելն է:

Սակայն նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում ռեժիմը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել քաղաքական բանտարկյալներին ու մասնավորապես, նախագահ Ռ. Քոչարյանին:

Համերաշխություն ժանտախտի ժամանակ կարգախոսի փոխարեն Փաշինյանի ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան:

Հ. Գ. Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին:

Առողջություն բոլորիդ»:

(Visited 27 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх