Ինչպես է սուրճը ազդում առողջության վրա. Իսկ դուք գիտեք, որ սուրճն օգտակար է նաեւ լյարդի համար.

Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել, եւ ինչպե՞ս է այն ազդում առողջության վրա՝ պարզաբանել է դիետոլոգ եւ էնդրոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում խմել օրական 4-5 բաժակ սուրճ:

Չնայած տարածված կարծիքին՝ սուրճը չի բարձրացնում զարկերակային ճնշումը, այլ հակառակը. քանի որ սուրճը ուժեղ միզամուղ միջոց է, այն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը եւ նպաստում է ճնշման իջեցմանը:

Այդ պատճառով հիպերտոնիայով մարդկանց այն հակացուցված չէ:

Այլ հարց է, որ դուրս բերելով հեղուկը՝ այն կարող է ջրազրկման հանգեցնել: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում սուրճի հետ 1-2 բաժակ մաքուր ջուր խմել: սուրճն օգտակար է նաեւ լյարդի համար

Մասնագետը նշել է, որ սուրճն օգտակար է նաեւ լյարդի համար: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն կանխում է լյարդի ցիռոզի զարգացումը, ինչպես նաեւ ցիռոզով պացիենտների մոտ լյարդի քաղցկեղի զարգացումը:

«Սուրճն իսկապես ունի լյարդի համար պաշտպանիչ ֆունկցիաներ»,- ասել է մասնագետը:

Բացի այդ, մասնագետի խոսքով, սուրճն օգտակար է ուղեղի համար. համարվում է, որ դրա մշտական օգտագործումը նվազեցնում է ծերունական թուլամտության, Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների զարգացման ռիսկը:

(Visited 47 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх