Այս համեղ մթերքները կարելի է ուտել՝ առանց քաշի ավելացման մասին անհանգստանալու․

Ավելորդ քաշն ու ճարպակալումը վերջին տարիներին մարդկության մեծագույն խնդիրներից են և մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Այս խնդրի դեմ ներկայում շատերն են պայքարում, սակայն դրանից ազատվելը, ինչպես նաև ցանկալի արդյունքը պահպանելը կարող է բավական բարդ լինել։

Շատ հաճախ սաստիկ քաղցը կամ պարզապես որևէ համեղ բան ուտելու ցանկությունը կարող են ստիպել մարդուն նորմայից շատ ուտել, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման, սակայն սննդաբանները վստահ են, որ այս խնդրի դեմ կարելի է հեշտությամբ պայքարել ճիշտ մթերքի գործածության շնորհիվ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ համեղ և օգտակար մթերք, որոնք կարելի է ուտել առանց քաշի ավելացման մասին անհանգստանալու։

Հավկիթ

Հավկիթը շատ օգտակար մթերք է, քանի որ հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով ու սննդարար նյութերով։ Այն շատ արագ հագեցնում է քաղցն ու չի գիրացնում անկախ իր պատրաստման ձևից։

Սա պայմանավորված է նրանով, որ հավկիթը պարունակում է խոլին՝ նյութ, որն օգնում է այրել ճարպերը։

Լոլիկ

Լոլիկը կարելի է ուտել ինչպես թարմ վիճակում, այնպես էլ աղով չորացրած։

Այս բանջերեղենը կարելի է կիրառել որպես առանձին մթերք, ավելացնել այն աղցաններին կամ պատրաստել լոլիկով սոուսներ։

Այն հարուստ է մեկ քանակությամբ լիկոպինով ու բետա-կարոտինով, որոնք օգնում են ազատվել ավելորդ ճարպերից։

Գետնանուշի յուղ

Այս յուղը սպիտակուցի հարուստ աղբյուր է, որը նաև պարունակում է մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպաթթուներ ու մանրաթելեր։

Նման հարուստ բաղադրության շնորհիվ գետնանուշի յուղը թույլ է տալիս հագեցնել քաղցն ու վերահսկողության տակ պահել ախորժակը։

Լոբազգիներ

Լոբազգիները մանրաթելերի հիանալի աղբյուր են։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց և դանդաղ են յուրացնում՝ հագեցնելով քաղցը բավական երկար ժամանակով։

Դառը շոկոլադ

Դառը շոկոլադը պարունակում է միացություններ, որոնք շատ օգտակար են սրտամկանի ու սրտամոքսի համար։

Չափավոր քանակությամբ շոկոլադի գործածությունը թույլ է տալիս նվազեցնել սրտի հիվանդությունների ու շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը և չի հանգեցնում քաշի ավելացման։

(Visited 30 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх