Ադրբեջանում, կարծես թե, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սակայն, լավ իմանալով այդ երկրի ռազմակաքաղաքական ղեկավարությանը, կարծում եմ, որ կդիմեն բիրտ միջոցների. Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում, կարծես թե, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սակայն, լավ իմանալով այդ երկրի ռազմակաքաղաքական ղեկավարությանը, կարծում եմ, որ կդիմեն բիրտ միջոցների:

Գրեթե բոլոր խոշոր քաղաքային բնակավայրերում բողոքի ակցիաներ են:

Բողոքում են մեկուսացման մեջ գտնվողները, որոնց 14 օրը լրացել է, սակայն ոչ թեստավորում են, ոչ էլ թույլ են տալիս գնալ իրենց տները:

Բողոքում են սպասարկման, առևտրի, սննդի կազմակերպման ոլորտների ներկայացուցիչները, որոնց այդպես էլ ոչ մի պետական աջակցություն չի ցուցաբերվում:

Իսկ ահա ռուս-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնալով ավելի է սրվում: Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր վերադառնում են ՌԴ-ից, սահմանն անցնելուց հետո հայտնվում են վրանային պայմաններում կարանտինի մեջ:

Կարանտինի մեջ են գտնվում նույնիսկ այն մարդիկ, ովքեր ՌԴ-ից դիակ են տեղափոխել, իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ դիակը արդեն երրորդ օրն է, ինչ գնտվում է ռուս-ադրբեջանական սահամանի մոտ՝ դագաղը պարզապես գետնին դրված»:

(Visited 123 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх