Ախտանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին….

Մակաբույծները կարող են «բնակություն հաստատել» յուրաքանչյուրի օրգանիզմում՝ առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ:

Մակաբուծային վարակից պաշտպանված չէ ոչ մեկը, քանի որ դրանց ձվերը կարող են օրգանիզմում հայտնվել անձնական հիգենային չհետևելու, մրգերն ու բանջարեղենը վատ լվանալու կամ կենդանիների հետ շփման տարրական կանոններին չհետևելու հետևանքով:

Մարդիկ ոչ միշտ են ժամանակին հայտնաբերում այս խնդիրը, քանի որ սկզբնական փուլերում օրգանիզմում մակաբույծների առկայությունը գրեթե աննկատ է լինում, իսկ ավելի ուշ ի հայտ են գալիս ախտանշաններ, որոնք բնորոշ են նաև մի շարք տարածված հիվանդություններին, ուստի հաճախ վերարգվում են հենց դրանց:

Մասնագետները նախազգուշացնում են , որ խնդիրը ժամանակին չհայտնաբերելու և միջոցներ չձեռնարկելու դեպքում մակաբույծները կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրգանիզմում մակաբույծների առկայության մասին հուշող մի քանի ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Փորլուծություն

Մեծ քանակությամբ մակաբույծներն իրենց կենսագործունեության ընթացքում արտազատում են հորմոնանման նյութեր, որոնք կարող են դառնալ փորլուծության պատճառ:

Սա է պատճառը, որ շաբաթական ավելի քան երկու անգամ առանց որևէ պատճառի այս խնդրին բախվելու դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու ստուգել օրգանիզմում մակաբույծների առկայությունը:

Փորափքանք

Բարակ աղիներում «բնակվելու» դեպքում որդերը հանգեցնում են լորձաթաղանթի բորբոքման, գազերի կուտակման ու փորափքանքի:

Հարկ է հիշել, որ հաճախակի փորափքանքը ոչ միշտ է պայմանավորված լինում սննդակարգով կամ գազավորված ըմպելիքների գործածությամբ, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է ստուգել օրգանիմում մակաբույծների առկայությունն ու միջոցներ ձեռնարկել դրանցից ազատվելու համար:

Հոդացավեր ու մկանային ցավեր

Մակաբուծային վարակի դեպքում որդերը ոչ միշտ են ախտահարում միայն աղիները:

Դրանք կարող են տեղաշարժվել օրգանիզմում՝ փորձելով գտնել կենսագործունեության համար առավել բարենպաստ պայմաններ: Ի վերջո դրանք կարող են հայտնվել հոդերի միջև կուտակվող հեղուկի կամ մկանների մեջ՝ առաջացնելով բավական տհաճ զգացողություններ:

Այս դեպքերում խնդրի մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են հոդերի ու մկանների ցավը, որոնք նման են արթրիտի կամ գրիպի ու տենդի ժամանակ առաջացող ցավին ու տհաճ զգացողություններին:

Բացի այդ, մակաբույծները կարող են անգամ վնասել հյուսվածքները, ուստի ցավը կարող է պայմանավորված լինել նաև դրանով, ինչպես նաև իմունային համակարգի ռեակցիայով:

Ալերգիաներ

Այս «անկոչ հյուրերի» մասին կարող են հուշել նաև հաճախակի դարձած ալերգիկ ռեակցիաները:

Բանն այն է, որ դրանց կենսագործունեության տոքսիկ արգասիքներն ակտիվացում են օրգանիզմի իմունային պատասխանը, որը դրսևորվում է մեծ քանակությամբ էոզինոֆիլների արտադրությամբ, որոնք էլ պաշտպանական բջիջների տեսակներից մեկն են:

Դրանք կարող են դառնալ օրգանիզմի հյուսվածքների բորբոքման պատճառ, ինչն էլ հանգեցնում է ալերգիաների:

Ցան

Օրգանիզմում որդերի կենսագործունեության հետևանքով կարող են ի հայտ գալ նաև այնպիսի մաշկային խնդիրներ, ինչպիսին են բշտիկները, եղնջացանը, էկզեման, ցանը և այլն:

Նման խանգարումները պայմանավորված են լինում աղիների միկրոֆլորայի խանգարմամբ, որի պատճառն էլ լորձաթաղանթների գրգռումն է:

Ատամները կռճտացնելու սովորություն

Բրուկսիզմը կամ քնած ժամանակ ատամները կրճտացնելու սովորությունը համարվում է օրգանիզմում մակաբույծների առկայության մասին հուշող ամենատարածված ախտանշաններից մեկը:

Սա պայմանավորված է նրանով, որ մակաբույծները բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի վրա՝ ճնշելով վիտամին В12-ի սինթեզը, ինչի հետևանքով էլ այս համակարգն ավելի զգայուն է դառնում:

Նման ազդեցության հետևանքով մարդը քնած ժամանակ ակամայից սեղմում է ծնոտը, ինչն էլ ուղեկցվում է բնորոշ կռճտոցով:

Մշտական հոգնածություն

Մակաբույծների պատճառով օրգանիզմում խանգարվում է օգտակար միկրոտարրերի և մակրոտարրերի յուրացման գործընթացը, ինչի հետևանքով օրգանիզմը չի ստանում նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերը:

Սա հանգեցնում է մշտական հոգնածության, թուլության զգացողության, անտարբերության, ընկճախտի զարգացման, ինչպես նաև հիշողության ու ուշադրության վատթարացման:

(Visited 138 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх