Ինչպես վերականագնել աղիների աշխատանքը հակաբիոտիկների ընդունումից հետո.

Բոլորին էլ հայտնի է, որ հակաբիոտիկների գործածությունը կործանարար ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի միկրոֆլորայի վրա, սակայն լինում են, հիվանդություններ, որոնց բուժման միակ հնարավոր միջոցը հակաբիոտիկներն են լինում, ուստի դրանց ընդունումից խուսափել չի լինի։

Նման դեպքերում հարկավոր է անայման հոգ տանել նաև աղիների առողջության պահպանման մասին, այլապես աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումներից խուսափել չի հաջողվի։

Էսթետիկ բժշկության կենտրոնի տնօրեն, բժիշկ-սննդաբան Նատալյա Գրիգորևայի խոսքով՝ իմունային համակարգի ձևավորման հարցում կարևորագույն դեր կատարող այս օրգանի աշխատանքը վերականգնելու համար հարկավոր է առաջին հերթին ճիշտ սննդակարգ մշակել։

Մասնագետն ընդգծում է, որ հակաբիոտիկների ընդունումից հետո սովորական սննդակարգին հարկավոր է վերադառնալ աստիճանաբար։

Նման դեպքերում չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը, քանի որ այս դեղամիջոցները լուրջ հարված են հասցնում ֆերմենտային համակարգին։

Հակաբիոտիկների կուրսից հետո սկզբնական շրջանում խորհուրդ չի տրվում չարաշահել հում մրգերն ու բանջարեղենը։

Սննդակարգում կարելի է ներառել քիչ քանակությամբ կենդանական ծագման սպիտակուցներ, իսկ ժամանակի ընթացքում ավելացնել նաև ճարպերի քանակությունը։

Հակաբոիտիկների ընդունումից հետո հարկավոր է սննդակարգում անպայման ներառել կաթնամթերք, քանի որ այն օգնում է կարգավորել միկրոֆլորան։

Ավելին՝ կաթնամթերքը հարկավոր է ուտել ամեն օր առնվազն մեկ ամիս։

«Պետք չէ անհանգստանալ, որ յոգուրտի մեջ պարունակվող օգտակար միկրոօրգանիզմները կարող են ոչնչանալ ստամոքսահյութի մեջ։

Բակտերիաների մեծ մասին համար թթու միջավայրը, իսկապես, կործանարար է, սակայն կաթնաթթվային մթերքի մեջ ավելացվում են շտամներ, որոնք կայուն են ստամոքսահյութի ազդեցության նկատմամբ։

Այնուամենայնիվ հարկավոր է հաշվի առնել, որ յոգուրտը կամ կեֆիրը շատ ավելի ճիշտ կլինի խմել ուտելուց հետո, երբ ստամոքսի լի է սննդով։

Այս դեպքում բակտերիաների մեծ մասն անվնաս կհասնի աղիներ», — նշում է Գրիգորևան։

(Visited 41 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх