Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան

Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ մարում է։ Այս մասին այսօր խորհրդարանում նկատեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

««Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:

Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել:

Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի, արդեն տարածումը շատ մեծ կլինի», – նշեց նա։

Թորոսյանը նաև հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացածներօի դիվը դարձել է 12։

Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 96 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх