Այս շատ արագ և հեշտ պատրաստվող կուլիչը կգեղեցկացնի Ձեր Զատիկի սեղանը…. տեսանյութ

Զատիկի համար նախատեսված կուլիչ:

Բաղադրությունը.

1. Ալյուր – 1կգ

2. Կաթ – 1.5 բաժակ

3. Ձու – 6 հատ

4. Կարագ կամ մարգարին – 300գ

5. Շաքարավազ – 1.5-2 բաժակ

6. Հեղուկ խմորիչ – 40-50գ

7. Աղ – 3/4 թ/գ

8. Չամիչ – 50գ

9. Ծիրանաչիր – 50գ

10. Նուշ կամ յուրաքանչյուր այլ տեսակի ընկույզ – 50գ

11. Վանիլին – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը.

1.5 բաժակ տաք կաթի մեջ ավելացնել խմորիչը, ալյուրի կեսը, լավ հունցել, ծածկել և դնել խմորը տաք տեղում:

Երբ խմորը 2 անգամ աճի, ավելացնել աղ, ձվի դեղնուցները (1 հատը թողնել թխելուց առաջ վրան քսելու համար), շաքարավազով և վանիլինով հարած կարագը, խառնել այդ ամենը, ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցները և մնացած ալյուրը:

Խմորը ծածկել և նորից դնել տաք տեղ:

Երբ այն աճի 2 անգամ, ավելացնել չամիչը, մանր կտրատված չիրը և նուշը:

Այս բոլորը լավ խառնել, տեղավորել կաղապարների մեջ և թխել 34-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

(Visited 61 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх