Բժիշկների խոսքով՝ ոտնաթաթի ցավը կարող է լինել առողջական ամենատարբեր խնդիրների ախտանշան:
Մասնագետների խոսքով՝ ոտքերի բորբոքվող վերքերը կարող են վկայել շաքարային դիաբետի մասին դեռ մինչ շաքարախտային ոտնաթաթի զարգացումը, որը բնորոշ է հիվանդության ավելի ուշ փուլերին:
Բանն այն է, որ շաքարային դիաբետը խանգարում է վերջույթների զգայունությունը, և հիվանդը չի զգում, թե ինչպես են ի հայտ գալիս կոշտուկները, վնասվածքներն ու մանր վերքերը, որոնք ժամանակին չմշակելը հանգեցնում է բորբոքումների ու վարակումների:
Մշտապես սառն ու գունատ ոտնաթաթն ամենայն հավանականությամբ վկայում է սրտանոթային հիվանդությունների մասին:
Եթե ոտնաթաթի վրա կարելի է շոշափել անոթազարկը, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել առիթմիայով:
Ոտնաթաթերը կարող են հուշել նաև արթրիտի մասին, քանի որ այս հիվանդությունը զարգացման սկզբնական փուլերում հաճախ դրսևորվում է մանր ոսկորների ու ոտնաթաթի հոդերի ախտահարմամբ:
Միևնույն ժամանակ մասնագետներն ընդգծում են, որ միայն ոտնաթաթի խնդիրների հիման վրա չի կարելի ինքնուրույն ախտորոշել հիվանդությունն ու ինքնաբուժությամբ զբաղվել:
Սա է պատճառը, որ այս ախտանշանների հայտնաբերման դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել: