ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոշոր աղետի ռեժիմ է սահմանել…Նյու Յորքում մեկ օրում մահանում է 700 մարդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոշոր աղետի ռեժիմ է սահմանել նաև Վայոմինգում:

Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ այս ռեժիմն սկսել է գործել ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում, թուիթերյան իր էջում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջաջ Դիրը:

Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 519453 մարդ, մահացել է 20071-ը:

Շաբաթ օրը ԱՄՆ-ն առաջին տեղն է զգաղեցրել աշխարհում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թվաքանակով՝ առաջ անցնելով Իտալիայում: 24 ժամում այստեղ մահացել է 2108 մարդ:

Ամենածանր իրավիճակը գրանցվել է Նյու Յորքում: Այնտեղ մեկ օրում մահանում է 700 մարդ:

(Visited 54 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх