Միզաքարային հիվանդությունը օրգանիզմում նյութերի փոխանակության գործընթացի խախտման արդյունք է.

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) օրգանիզմում նյութերի փոխանակության գործընթացի խախտման արդյունք է։

Հիվանդության նախնական փուլում մեզի մեջ մեծանում է աղերի պարունակությունը, որոնք ժամանակի ընթացքում ծառայում են որպես «շինանյութ»` երիկամներում, միզածորանում եւ միզապարկում առաջացող ավազի եւ քարերի համար։ Քարերը տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ եւ կառուցվածքով` լինում են տարբեր չափերի, հարթ կամ մարջանակերպ մակերեսով։

Քանի դեռ քարը գտնվում է կազմավորման փուլում, այն զգացնել չի տալիս իր գոյության մասին։ Երիկամներում, մեջքի հատվածում եւ որովայնի կողային մասերում առաջացող սուր ցավերը ազդարարում են այն մասին, որ քարերը սկսել են շարժվել։

Քարերը բաժանվում են երեք հիմնական խմբերի` ուրատներ, օքսալատներ եւ ֆոսֆատներ, որոնք մեզի, թրթնջուկի եւ ֆոսֆորի թթուների չլուծվող աղեր են։ Կան նաեւ խառը բաղադրություն ունեցող քարեր։

ՄՔՀ-ի պատճառ կարող են հանդիսանալ միզուղիների ինֆեկցիան, էնդոկրին համակարգի գործունեության խախտումները, ոչ ճիշտ սննդակարգը, սակայն առաջացման ստույգ պատճառը դեռեւս հայտնի չէ։

Ժամանակակից բժշկությունը չի կարողանում առաջարկել քարերի առաջացումը կանխարգելող դեղորայք, այլ ընդամենը խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է ազատվել արդեն առաջացած քարերից։

Ցավոք, հաճախ խնդիրը լուծվում է վիրահատական միջամտությամբ։

Բժշկությունը մեծ դեր է հատկացնում ճիշտ սննդակարգին եւ ջրի որակին։ Ջուրը պետք է հնարավորինս քիչ աղեր եւ առողջությանը վնասող այլ բաղադրիչներ պարունակի։

Հայտնի է, որ ուրատային քարերի առաջացմանը նպաստում է` թթվային, իսկ ֆոսֆատայինի առաջացմանը` ալկալային միջավայրը։ Օքսալատային քարերի «տեր» են դառնում թրթնջկաթթու պարունակող սննդամթերքը չարաշահող անձինք։

Ֆոսֆատային քարերի առաջացումը կանխարգելող սննդակարգը պետք է հիմնված լինի թթվային հիմքով սննդամթերքի վրա։

Այսինքն` ուրատային եւ ֆոսֆատային բնույթի ՄՔՀ-ների սննդակարգերը տրամագծորեն տարբեր են։

Առավել վտանգավոր են օքսալատային քարերը, քանի որ դրանց եզրերը ածելու պես սուր են, ոչ ճիշտ դեղորայքային բուժման հետեւանքով այդ քարերը դառնում են մարջանանման։

Ֆոսֆատային քարեր.

Հակացուցված են` կալցիումով հարուստ մթերքները։

Պտուղ-բանջարեղենով եւ կաթով պատրաստված արգանակները։

Կաթը, մածունը, կաթնաշոռը, պանիրը։

Կաթ պարունակող քաղցրեղենը, հացաբուլկեղենը։

Մրգի, բանջարեղենի, հատապտուղների հյութերը։

Աղի եւ ապխտած ձկնեղենը։

Կարտոֆիլը, աղցանները, պահածոյացված բանջարեղենը։

(Visited 29 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх