Մինչև մայիսի 14-ը, արտակարգ իրավիճակի ընթացքում, Արցախի զորամասերում չեն լինի տեսակցություններ

Արցախում մինչև մայիսի 12-ը հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ սահմանափակումներ են մտցվել նաև քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում,

հոգեբուժական կազմակերպություններում և Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում։
Այս մասին ասված է արտակարգ իրավիճակի հրամանագրի համապատասխան հավելվածում․

«17. Քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
3) կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:

18. Քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական հիմնարկի առա-ջարկությամբ և Պարետի ցուցումով կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.

2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղա-շարժվելը.
3) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:

19. Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).

20. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամա-սերում արգելվում են`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
3) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառա-յողների արձակուրդը.

(Visited 295 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх