Սուրճի հատիկներն օգնում են պայքարել բորբոքումներ դեմ…

Գիտնականները վաղուց են ապացուցել, որ սուրճը շատ օգտակար է առողջության համար, սակայն նոր հետազոտության շնորհիվ պարզ է դարձել, որ սուրճի հատիկներն օգնում են օրգանիզմին պայքարել բորբոքումների ու ինսուլինի նկատմամբ կայունության դեմ:

Գիտնականները պարզել են, որ սուրճի հատիկների կեղևից ստացված ջրային հյութահանուկներն օգնում են պայքարել բորբոքման դեմ ու բարելավում են գլյուկոզայի կլանման գործընթացը:

Սա նշանակում է, որ այս մթերքից պատրաստված կենսաբանական ակտիվ հավելումները կօգնեն կանխել շաքարային դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի, սրտանոթային հիվանդությունների ու ճարպակալման զարգացումը:

«Մենք լաբորատորիայում ուսումնասիրել են տարատեսակ մթերքից ստացված կենսաբանական ակտիվ միացությունները և գրանցել դրանց առավելությունները քրոնիկ հիվանդությունների կանխարգելման հարցում:

Սուրճի հատիկներից ստացված նյութը հետաքրքիր էր գլխավորապես իր բաղադրության շնորհիվ: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն թունավոր չէ, իսկ ֆենոլային նյութերն օժտված են շատ բարձր հակաօքսիդանտային հատկություններով», — նշում է պրոֆեսոր Էլվիրա Գոնսալես դե Մեխիան:

Գիտնականները հետազոտել են ճարպային բջիջներն ու իմունային պատասխանի համար պատասխանատու բջիջները, ինչպես նաև դիտարկել սուրճից ստացված ջրային հյութահանուկների ազդեցությունը ճարպային բջիջների և դրանց հետ կապված հորմոնների վրա:

Բորբոքումների դեպքում բջիջների այս տեսակները միասին են գործում, ինչի հետևանքով դրանք կարող են մնալ մի ցիկլում՝ բարձրացնելով թթվայնացնող սթրեսի մակարդակն ու փոփոխելով գլյուկոզայի կլանման գործընթացները:

Այս գործընթացն արգելակելը կօգնի ազատվել բորբոքումից ու արագացնել շաքարի յուրացման գործընթացը:

Սուրճի կեղևից ստացված հինգ մաքուր ֆենոլային խեժերից առավել խոստումնալից արդունք են ցուցաբերել պրոտոկատեխաթթուն և գալլաթթուն, որոնք արգելակում են բջիջներում ճարպերի կուտակումն ու հանգեցնում լիպոլիզի՝ ճարպերի տարրալուծման:

(Visited 47 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх