1. Խուսափե՛ք գազավորված ըմպելիք օգտագործելուց. Այս ըմպելիքը բացի մեծ քանակությամբ շաքարից, պարունակում են նաև այլ նյութեր, որոնք վնասում են ատամները:
Բացի այդ, այն համարվում է նաև անառողջ սնունդ: Իսկ խմելիս, ցանկալի է, օգտագործել ձողիկ՝ նվազացնելու հյութի անմիջական հպումը ատամների հետ:
2. Ողողե՛ք բերանը բարձր թթվայնություն ունեցող մրգեր ուտելից հետո: Սրանց է պատկանում հատկապես ցիտրուսները: Սակայն սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել այս մրգերից, պարզապես, յուրաքանչյուր անգամ, երբ ընդունում եք նման սնդամթերք, ողողեք բերանը:
3. Տաք և սառը սնունդը չպետք է անմիջապես հաջորդեն իրար:
Ցանկալի չէ ատամներին ենթարկել ջերմաստիջանային կտրուկ տատանումների, քանի որ այս դեպքում թուլանում է ատամի էմալը, նրա վրա առաջանում են միկրոճաքեր, որն էլ, իր հերթին, նպաստում է կարիեսի և պարադոնտոզի առաջացմանը:
4. Հնարավորինս նվազեցրե՛ք քաղցրավենիքի, հատկապես կպչուն սննդի օգտագործումը: Բացի շաքարի մեծ քանակությունից, այս մթերքները կպչում են ատամներին և նպաստավոր պայմաններ ստեղծում մանրէների քայքայիչ ազդեցության համար: Այս սնունդը օգտագործելուց հետո անհրաժեշտ է մաքրել ատամները:
5. Մի օգտագործե՛ք ալկոհոլ: Բացի այն որ ալկոհոլը տարբեր հիվանդություների առաջացման պատճառ է դառնում, այն նաև կարող է առաջացնել բերանի չորություն:
6. Մի՛ ծխեք, սահմանափակե՛ք թունդ թեյի և սուրճի օգտագործումը, քանի որ այս նյութերը փոխում են ատամների գույնը:
Վերջին հաշվով ցանկացած սնունդ կարող է վնասակար լինել ատամների համար, եթե ատամները չենք մաքրում ժամանակին և կանոնավոր: