1. Խորշեր հացի մեջ
Հնում եղել է մի այսպիսի սնահավատություն. հացի մեջ հայտնաբերված խորշը խորհրդանշում էր դագաղ: Երբ ինչ-որ մեկը հացի մեջ խորշ էր գտնում, օրեր շարունակ սկսում էին քննարկել, թե ով պետք է շուտով մահանա: Մեր օրերում այս սնահավատությունը վերացել է, քանզի մարդիկ հասկացել են դրա անիմաստությունը:
2. Հավկիթի կեղև
Հնում մարդիկ հավատում էին, որ, եթե հակվիթն ուտելուց հետո դրա կեղևն ամբողջովին չեն մանրացնում, վհուկներն այն հավաքում են` նավակ պատրաստելու համար: Այդ նավակով վհուկները, իբրև թե, լողում էին դեպի ծով և հզոր փոթորիկներ էին առաջացնում: Իսկ երբ կեղևները մանրացնում էին, դրանք անպիտան էին դառնում նավակ կառուցելու համար: Սա շատ հին սնահավատություն է, որ գոյություն է ունեցել 1580-ական թվականներին:
3. Մկրտված հաց
Մի ժամանակ մարդիկ անհրաժեշտ էին համարում հացի վրա խաչի նշան անել` մինչև թխելը: Մարդիկ հավատում էին, որ խաչը թույլ չի տա, որ սատանան և այլ չար ուժեր մտնեն հացի մեջ, անիծեն և փչացնեն այն: Շատերն էլ հավատում էին, որ կրկնակի խաչ անելուց դեպքում հացն ավելի լավ կթխվի:
4. Աղ
Բոլորիս հայտնի է թափված աղի մասին սնահավատությունը, սակայն գոյություն են ունեցել նաև այլ տարօրինակներ: Հնում վատ էր համարվում օգնել ինչ-որ մեկին աղ ցանել: Նույնիսկ այսպիսի արտահայտություն է գոյություն ունեցել. «Եթե օգնում եք աղ ցանել, օգնում եք ժլատություն անել»:
5. Թեյի արարողություններ
Հնում անհաջողության նշան էր համարվում, եթե մեկ բաժակից մի քանի հոգի թեյ խմեին: Բացի այդ, երբ թեյը թրմելիս թեյնիկի կափարիչը թողնում էին, նշանակում էր, որ շուտով անծանոթ հյուր է գալու: Գոյություն ուներ նաև մանր ծիսակարգերի շարք, որը թույլ էր տալիս որոշել հյուրի սեռը և ժամանման ճշգրիտ ժամը:
6. Սուրբ Ծննդյան թխվածք
Սուրբ Ծննդյան տոնի հետ կապված սնահավատությունները նույնքան շատ են, որքան աղի հետ կապվածները: Դրանցից մեկի համաձայն` ընտանիքի բոլոր անդամները պետք է խառնեին թխվածքի խառնուրդը, այլապես նրանց հետ դժբախտություն կպատահեր: Ջահել, չամուսնացած աղջիկներն էլ անպայման պետք է հարեին խմորը, այլապես եկող ողջ տարվա ընթացքում միայնակ կմնային:
7. Հավկիթ
Հավկիթի հետ կապված նույնպես բազմաթիվ էին սնահավատությունները: Եվրոպայի շատ հատվածներում ֆերմերներն իրենց հետ թարմ հավկիթ էին տանում դաշտ` հուսալով, որ այն հարուստ և առողջ բերք կբերի: Հավկիթն օգտագործում էին նաև գուշակություններ անելու համար. երկու դեղնուցը նշանակում էր, որ շուտով հարսանիքի է լինելու, իսկ դեղնուցի վրայի սև բիծը դժբախտություն էր կանխագուշակում: Առանց դեղնուցի ձուն ամենավատ նշանն էր, և սարսափելի դժբախտություն էր գուժում:
8. Սխտոր
Հունաստանից է գալիս «վատ աչքի» մասին սնահավատությունը: Համարվում է, որ, եթե մեկը ձեզ վատ աչքով նայի, դժբախտություն կպատահի: Իսկ վատ աչքին կարելի է դիմադրել` ձեզ մոտ սխտորի գլուխ ունենալով: Մեզ մոտ այդ սնահավատությունը «աչքով տալ» է կոչվում, որի դեմ նույնպես պայքարի միջոցներ կան:
9. Ամուսնական բրինձ
Հին սնահավատություն է նաև ամուսնության ժամանակ նորապսակների վրա բրինձ շաղ տալը: Այն շաղ են տալիս նորապսակների բարգավաճման, հարստության և երջանկության համար: