«Շուտով, շատ շուտով բոլորդ կիմանաք, թե ինչու է տեքստիլն այդքան կարևոր Փաշինյանի ընտանիքի համար»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկուշաբթի օրվանից կթույլատրվի տեքստիլ արտադրությունը…

Առաջին հայացքից սա սովորական նորություն է, սակայն այն իր մեջ ներառում է այս իշխանության բարոյական նկարագիրը։

Եթե մոռացել եք՝ հիշեցնեմ, որ Հայաստանում կորոնավիրուսի ամենահայտնի օջախը, Փաշինյանի ասած, հայտնի տեքստիլի արտադրությունն էր, որի անվանումը նա համառորեն չնշեց։

Մինչդեռ Էջմիածնի հայտնի նշանդրեքի բոլոր հերոսների և մասնակիցների անունները մեր իշխանությունները մեծ հաճույքով դրեցին շրջանառության մեջ։

Թե ինչու Փաշինյանը չնշեց այդ արտադրության անվանումը, կարծում եմ, արդեն բոլորը հասկանում են։

Բայց՝ այ որ մեկ շաբաթից այդ արտադրությունը սկսելու է աշխատել, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը։

Ու հիմա ինչ-որ մեկն ինձ կարո՞ղ է համոզել, որ այս իշխանություններին հետաքրքրում է մարդկանց կյանքն ու առողջությունը։

Հ.Գ. Հոգեվարքի մեջ գտնվող ռեստորանային բիզնեսը, որտեղ ներգրավված է ավելի քան 30.000 մարդ, այս իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ տեքստիլի համար շատ անհանգիստ են։

Շուտով, շատ շուտով բոլորդ կիմանաք, թե ինչու է տեքստիլն այդքան կարևոր Փաշինյանի ընտանիքի համար»։

(Visited 261 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх