ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա զավեշտ չի պարոն նախարար, սա այլեւս ողբերգություն է
Ազգային ժողովում ընթացող նիստին զուգահեռ՝ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մնացյալի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում հետևյալ գրառումն է արել`
«Արդեն զավեշտի է վերածվում:
«Մեզ են դիմել հարյուրավոր, հազարավոր, բազմաթիվ քաղաքացիներ էս ինչ հարցով։
Հենց ասում ես`գոնե երեք հոգու տվյալ տուր կոնկրետ խնդրով զբաղվենք, հասկանանք` որտեղ է պրոբլեմը, փոխանցվում է առավելագույնը մի քաղաքացու տվյալ:
Եվ սա օրինաչափություն է: Մի՛ արեք»
Հիմա պարոն Հարությունյան, ինձ յուրաքանչյուր օր դիմում է, այո, մի քանի հարյուր, կրկնում եմ, մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի և շատ դեպքերում անգամ բոլորին պատասխանելը գրեթե անհնար է:
Ու քանի որ Ձեր գրառումից ոնց որ թե հասկացա, որ պատրաստ եք մեր հայրենակիցների խնդիրները լսել և ինչպես գրել եք`խնդրով զբաղվել, եթե դեմ չեք, ես Ձեզ կփոխանցեմ ինձ հասցեագրված նամակների 1 տոկոսը:
Շնորհակալ կլինեմ, եթե գոնե էդ մի տոկոսի խնդրով զբաղվեք:
Իսկ որպեսզի վստահ լինեք, թե օրական ինչ ծավալի է նամակների քանակը, տեղադրեմ միայն մեսենջերով, միայն վերջին 2-3 ժամվա ընթացքում մեր քաղաքացիներից ստացածս դիմումները:
Բնականաբար` ծածկելով նրանց պրոֆիլները:
Հ.Գ. Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք»: