«Իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք». բանավեճ ԱԺ-ում

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով օրեր առաջ արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկելու նպատակով հրավիրված նիստին, ասաց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացված է եղել, որ կառավարությունը նիստ է գումարել, սակայն ԱԺ հրավիրվելիք նիստի մասին չի տեղեկացրել ԼՀԿ-ին․

«Այդ օրը խռովել եք երևի: «Իմ քայլը» դաշինքը կարող է խռովել, ԱԺ նախագահը՝ չի կարող: ԱԺ նախագահը պիտի լինի բոլորի ԱԺ նախագահը:

Բայց այդպես է ստացվել, այդպես կաշխատենք:

Տպավորություն ունեմ, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք»:

ԱԺ նախագահը, իր իսկ բնորոշմամբ, վերջին անգամ անդրադարձավ հարցին:

«Որ պահին տեղեկացվել է պաշտոնապես ԱԺ-ն, այդ պահից սկսած տեղեկացվել են բոլոր խմբակցությունները:

16:55, թե 17:30-ն են մարդիկ հավաքվել, բուն նիստը սկսվել է 17:30, և բոլոր պատգամավորները հրավիրվել են դահլիճ:

Ավելին՝ երկրորդ ընթերցում է եղել, դրա համար հենց առաջին րոպեներից ասվել է»,- ասաց ԱԺ նախագահը:

Մարուքյանը տեղից հայտարարեց, թե 2-րդ ընթերցումը բոյկոտել էին:

«Դե բոյկոտել եք, մի՛ գցեք ԱԺ նախագահի վրա: Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ նախագահին ասում եք՝ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք, այդպիսի խոսքերն ինձ չեն վնասում, իմ թաքնված իղձերի մասին չեն խոսում:

Անաչառությունս էլ կարող եք դնել կասկածի տակ:

Եվ եթե Դուք չեք տեսնում տարբերությունն ամբիոնից արվող քաղաքական ելույթի, որտեղ ասվում է՝ Դուք մանիպուլյատոր եք, և տեղից խոսող պատգամավորին ասում եք՝ դու ո՞վ ես, եռակի ցավում եմ Ձեզ համար»,- գնահատեց խորհրդարանի ղեկավարը:

(Visited 51 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх