Եթե արձանագրենք իշխանության սիրելի բառապաշարով- որո՞նք են լինելու ոչ իրավական հետևանքները` վնգստո՞ցը, պադվալ առ պադվալ հաշվեհարդա՞րը, թե՞ հոդվածագիրը այլ բան նկատի ուներ. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկրի վարչապետին պատկանող կայքը կաթողիկոսի հայտարարության մասով մի ուշագրավ հրապարակում է կատարել, (կամ էլ Փաշինյանը հրապարակել է հերթական անստորագիր հեղինակային հոդվածը) ըստ որի դժվար պահին թիկունքից հասցված հարվածները չեն ներվելու, եթե անգամ իրավական հետևանքներ չունենան:

Հիմա ինձ մի հարց է հուզում, եթե մի երևույթ նույնիսկ իրավական հետևանք չունի, ի՞նչ առումով չի ներվելու: Հիմա սա Բադասյանի «սիրած» քրեական ենթամշակույթի դրսեւորում չի՞։

Ի վերջո, ի՞նչ նկատի ունի «անանուն» հոդվածագիրը ոչ իրավական հետևանքներ ասելով` վենդետա, իշխանական պարսավանք` ֆեյքաբանակների լայնածավալ ու անողոք հարձակումների տեսքով, թե ֆիզիկական հաշվեհարդար` վարչապետի սիրելի պատերին ծեփել, ասֆալտին փռել ձևաչափով:

Այսինքն, եթե արձանագրենք իշխանության սիրելի բառապաշարով- որո՞նք են լինելու ոչ իրավական հետևանքները` վնգստո՞ցը, պադվալ առ պադվալ հաշվեհարդա՞րը, թե՞ հոդվածագիրը այլ բան նկատի ուներ»:

(Visited 30 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх