«Ռուսամետները մտածում էին՝ ՀՀ ղեկավարությունը կկիսի իշխանությունը ռուսների հետ». վարչապետ

«Քաղաքական ուժերը երկար տարիներ զարգացրել են մի ասելիք, բայց հեղափոխության իրականության մեջ այդ ասելիքը չի արդարացվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դասակարգելով այն խմբերին, ովքեր հեղափոխությունից հետո հիասթափվելու պատճառներ կարող էին ունենալ:

«Ինձ համար կա ընդդիմադիր քաղաքական ուժերի մի հատված, որը հիասթափվելու կոնկրետ պատճառ ունի»:

Հաջորդ հիասթափվածների խումբն, ըստ Փաշինյանի, արևմտամետներն են.

«Նրանք, ըստ ամենայնի, հավատացել են կամ հույս են ունեցել, կամ վստահել են այն հայտնի ուժերի ասածին, թե Հայաստանում հեղափոխություն են արել արևմտամետ ուժերը:

Հետո, ժամանակի ընթացքում, նրանք հասկացել են՝ իրականում արևմտամետ ուժ իշխանության չի եկել»:

Հաջորդ խումը ռուսամետներն են, որովհետև նրանք մտածում էին, որ ՌԴ-ը իր լծակներով կամ թույլ չի տա մեր իշխանության գոյությունը, կամ ՀՀ իշխանությունն այնքան մարիոնետային կդառնա, որ ստիպված կլինի դաշտ բացել և կիսել իշխանությունը ռուսների հետ:

Հաջորդը օլիգարխիան է կամ նախկին օլիգարխիան, որոնք զրկվել են շատ արտոնություններից: Օրինակ, ովքեր հեղափոխությունից առաջ երթևեկում էին ավտոշարասյուներով, հիմա այդպես չեն երթևեկում:

Ես ասել եմ, որ լրատվամիջոցների մեծ մասը երկար տարիներ հաշվետություն է ներկայացրել իշխանությանը, իսկ այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներին, չի էլ վճարում նրանց:

Հիասթափվելու պատճառ ունի նաև հոգևորականությունը:

Սփյուռքի մեր շատ սիրելի կառույցները ևս հիասթափվելու պատճառ ունեն, որովհետև նրանք միջնորդ են եղել ՀՀ կառավարության և սփյուռքի միջև»,- ասաց վարչապետը:

(Visited 36 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх