Եթե Առողջապահության նախարարը ստում է. նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից. Գեւորգ Պետրոսյան

Եթե Առողջապահության նախարարը ստում է, որ առկա է համավարակի տարածման դեպքերի աճ, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ո՞վ եւ ինչու…

Ա՜յ ժողովուրդ ջան, ո՞վ կբացատրի՝ ի՞նչ է կատարվում իշխանության ներսում…

Եթե Առողջապահության նախարարը ստում է, որ առկա է համավարակի տարածման դեպքերի աճ, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից: Եթե ճիշտ է ասում, ուրեմն ինչո՞վ է զբաղված կառավարությունը եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու կիրառված՝ փաստորեն ապարդյուն սահմանափակումների համար:

Էս ամենը քիչ էր, հիմա էլ շրջանառվում է Լավրովի հավաստիացումն ինչ-որ փաստաթղթի առկայության մասին լուրը, որին կարծես թե հիմնավոր հերքում չի տրվել…

Ո՞վ եւ ինչու է ստեղծում այս իրավիճակը…

Լավ, ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ ձերբազատվել անսխալականության կործանարար ինքնախաբեությունից ու կազմակերպել բոլոր կարող ուժերի համախմբումը…

Հիասթափություն, անգործություն, արտաքին խնդիրներում վտանգավոր անորոշություն, հուսալքություն, ընկճախտ, սով եւ հիվանդություն…

Ահա այն ամենը, ինչի մեջ թաղված է Հայաստանը…»։

(Visited 58 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх