Ինչու ենք մոռանում մեր երազները և ինչու են նրանք գունավոր……..

Երազները կարող են լինել հետաքրքիր, հետաքրքրաշարժ, սարսափելի կամ պարզապես տարօրինակ:

Չնայած այն հանգամանքին, որ չկա հստակ դիրքորոշում այն մասին, թե ինչու ենք մենք երազ , տեսնում, հետազոտողները շատ բան են իմացել այն գործընթացների մասին, որոնք մեզ պատահում են քնի ընթացքում: Եվ մենք ձեզ համար հավաքեցինք երազների մասին  ամենահետաքրքիր փաստերը:

Ինչու են մարդիկ երազ տեսնում

Մեծահասակներ և երեխաներ, բոլորը, ովքեր քնում են ամբողջ գիշեր կամ մի քանի ժամ, բացարձակապես բոլորը երազ  են տեսնում:

Արտաքին գործոնները ազդում են մեր երազների վրա: Սա կոչվում է երազի ընդհանրություն և մի այնպիսի փորձառություն է, որ բոլորս էլ ունեցել ենք, ինչպես, երբ իրական ձայնը լսվել է մեր երազում ու դարձել դրա մի մասը;

Նմանատիպ երազների թվին են պատկանում նաև այն դեպեքերը, երբ դուք ֆիզիկապես ուզում եք խմել և երազում տեսնում եք, որ խմում եք մի մեծ բաժակ ջուր:

Հետազոտողները պարզել են, որ մարդիկ սովորաբար մի քանի երազ են տեսնում գիշերվա ընթացքում, յուրաքանչյուր երազը միջին տևում է հինգից 20 րոպե:

Նորմալ կյանքի ընթացքում մարդիկ քնում են ընդհանուր առմամբ մոտ վեց տարի:

Ինչու ենք մենք մոռանում մեր երազների մեծ մասը

Բոլոր երազների գրեթե 95 տոկոսը մոռացվում է արթնանալուց անմիջապես հետո:

Համաձայն մի տեսության այն մասին, թե ինչու են երազները այդքան դժվար հիշել,պարզաբանում են որ դա  ուղեղից է:

Քնի ընթացքում գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունները չեն աջակցում երազի բովանդակության հիշողությունները ձևավորելու համար անհրաժեշտ տեղեկատվության մշակմանը և պահպանմանը:

Ինչու եմ մարդիկ անգույն երազներ տեսնում

Թեև մարդկանց մեծ մասը տեսնում է գունավոր երազներ, մարդկանց մի փոքր տոկոս կա, ովքեր պնդում են, որ տեսնում են միայն սև և սպիտակ երազներ:

Բայց դեռևս պարզված չէ, թե ավելի էմոցիոնալ են այն երազները որոնք սև ու սպիտակ են թե գունավոր երազները:

Ըստ ուսումնասիրությունների, որտեղ քնած մարդկանց արթնացել են և խնդրել են ընտրել երազի գույնի գծապատկերների գույները, մեծամասնությունը ցույց են տալիս գունավոր պաստելային գույներ:

(Visited 27 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх