Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերն այսօր՝ ապրիլի 23-ին, ուղիղ ժամը 21:00-ին 3 րոպե կղողանջեն, ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը:
Կառավարությունը հորդորում է քաղաքացիներին նույն ժամին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։
Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
Այսօր կայանալիք յուրահատուկ ակցիային մասնակցելու կոչով քաղաքացիներին դիմել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ժամը 21.00-ին ղողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը։
Անջատում ենք մեր բնակարանների բոլոր լույսերը եւ մեր բջջային հեռախոսների միացված լապտերները պարզում Ծիծեռնակաբերդի ուղղությամբ։
Արարողությանը կարող ենք հետեւել նաեւ եթերում»:
sirartsir
Похожие записи
- 1 месяц назад