Բաղադրիչներ
պատրաստի շերտավոր խմոր — 300 գր
պանիր մոցարելլա — 5-6 գնդիկ
պանիր — 100 գր
ձու — 1 հատ
լոլիկի մածուկ — 100 գր
կանաչի — ըստ ճաշակի
աղ — ըստ ճաշակի
պղպեղ սև — ըստ ճաշակի
ալյուր — վրան ցանելու համար
Պատրաստման եղանակ
Խմորն ուղղանկյունաձև գրտնակում ենք և կողքերից 1 սմ հեռավորություն թողնելով քսում ենք լոլիկի մածուկը։
Մոցարելլան 2 մասի ենք բաժանում և շարում լոլիկի մածուկի վրա։
Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած պանիրն ու կտրատած կանաչիները։ Սկսում ենք զգուշորեն ռուլետանման փաթաթել։
Ռուլետ-պիցցան դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսում և 25 րոպեով տեղափոխում նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցը։
Ահա և վերջ։
Բարի ախորժակ…….
(Visited 21 times, 1 visits today)
Предыдущая запись
Կարանտինին ահագին քաշ հավաքեցինք. Սկսում ենք նիհարել. 1 շաբաթ 5 կգ.
Следующая запись
Կորոնավիրուսի վարակման դեպքերը առ 24.04.2020թ
sirartsir
Похожие записи
- 1 месяц назад