Գիտնականները պարզել են՝ որ գործոններն են բարձրացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը….

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։

Այս հիվանդության զարգացումը կանխելը կամ այն վաղ փուլերում հայտնաբերելը շատ կարևոր է, քանի որ բուժման արդյունավետությունը կախված է հենց այս գործոններից, սակայն մարդիկ հազվադեպ են նկատում օրգանիզմի տված հուշումներն ու ոչ միշտ են պրոֆիլակտիկ բուժզննում անցնում, ինչի հետևանքով էլ գրանցվում է մահացության բավական բարձր ցուցանիշ։

Սակայն այժմ ամերիկացի գիտնականների նոր հետազոտութունը թույլ է տվել պարզել, թե որ դեպքերում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելի բարձր լինում, գրում է actualnews.org կայքը։

Քաղցկեղի հավանականության կանխատեսման նոր մոդելի մասին պատմել է Հարվարդի համալսարանի Հանրային առողջապահության ինստիտուտի գիտաշխատող Փիթեր Քրաֆթը։

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 1500 կամավորի տվյալները։ Ընդ որում՝ նրանցից 500-ի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի առաջնային ադենոկորցինոմա։

Հետազոտության արդյունքում գիտնականներին հաջողվել է առանձնացնել մարդկանց այն խմբերը, որոնց մոտ հետագայում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին բախվելու հավանականությունն առնվազն երեք անգամ ավելի բարձր է, քան մյուսների մոտ։

Պարզվել է՝ այս վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է այն անձանց մոտ, որոնք ունեն որոշակի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ ու ենթաստամոքսային գեղձի բորբոքում։

Բացի այդ, շատ մեծ նշանակություն ունեն նաև ընտանեկան անամնեզը, ինչպես նաև շրջանառվող առանձին կենսաբանական մարկերները, որոնք կապված են ինսուլինակայունության հետ։

Մասնագետներն ընդգծում են, որ քաղցկեղի այս տեսակը մեծ մասամբ հայտնաբերվում է բավական ուշ, ինչը նվազեցնում է բարեհաջող բուժման հավանականութունը։

Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը թույլ է տալիս հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել, ուստի նշված ռիսկային խմբերին պատկանող մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս շատ ավելի զգոն լինել և պարբերաբար բուժզննում անցնել։

(Visited 65 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх