Սերժ Թանգյանը հրապարակել է Հայաստանը երգի տեսահոլովակը, որի տեքստի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ

Սերժ Թանգյանը հրապարակել է «Հայաստանը» երգի տեսահոլովակը, որի տեքստի հեղինակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին:

Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում:

Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին:

Հիմնադրամը հրաշալի բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում ձեռնարկել է բազմաթիվ բովանդակալից նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին», — գրել է Սերժ Թանգյանը:

(Visited 101 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх