ՀՀ նախագահի կինը սրտի վիրահատություն է տարել…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը սրտի վիրահատություն է տարել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ինստագրամյան իր էջում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը։

«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։

Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։

Շնորհակալ եմ նաև բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ և բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց»,-գրել է նախագահի կինը։

(Visited 44 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх