Այսպիսին է իրավիճակը բոլոր պատերազմների, համաճարակների ժամանակ, ժողովուրդը սովում է, մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից. Անի Սամսոնյան

«Այսօր այստեղ հարց է բարձրացվում՝ մի՛ ասեք, որ ժողովուրդը սոված է, պարո՛ն Իգիթյան, Դուք ո՞ւմ հետ եք շփվում՝ գործարարների՞, քաղաքական գործիչների՞:

Այսպիսին է իրավիճակը բոլոր պատերազմների, համաճարակների ժամանակ, ժողովուրդը սովում է, մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից:

Մենք՝ ես, դուք չենք զրկվել, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս: Պարո՛ն Թունյան, ասում եք՝ ոչ մեկ չի սովելու, շատ լավ նպատակ է:

Բայց ես առաջարկում եմ, որ հրապարակեք Ձեր հեռախոսահամարը, և համոզված եմ՝ կես օրվա ընթացքում Ձեզ այնքան քաղաքացի կզանգահարի, որն ունի սննդի կարիք, որ կզղջաք Ձեր ելույթի համար».

ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ըստ նրա՝ 2 արտակարգ դրություն է բոլորել, բայց իշխանության կառուցած համակարգը չի աշխատում:

Նա նշեց, թե չի գտնվի մի պատգամավոր, ով կողմ կքննարկի բյուջեում տեղաբաշխումներ կատարելու նախագծին և կառավարությանը լծակներ կտա:

«Մենք լրատվամիջոցներից չէ, որ պետք է իմանանք, թե կառավարությունն ինչի վրա է ծախսել փողը 1 տարվա ընթացքում»,- հայտնեց պատգամավորը:

Վերջում նա իշխանությանն առաջարկեց որևէ քաղաքացու ոստիկանություն բերման ենթարկելիս գնալ այդ քաղաքացու հետևից և նրան բացատրել իրենց գործողությունների հասցեականությունը:

«Չմոռանաք ձեզ հետ տանել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որն աջակցությունը պոպուլիզմ է համարում:

Չնայած կարող եք չտանել, որովհետև նրան սեփական թիմում էլ լուրջ չեն ընդունում»,- ամփոփեց Ա. Սամսոնյանը:

(Visited 72 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх