Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կոմունալային ճգնաժամի լուծումն ըստ ժողովրդի վարչապետի
Կամ մաղթանք պրոֆեսիոնալ իրավապահներին
Մինչ այս դժվարին իրավիճակում բիզնեսը ակնկալում է հարկային արտոնություններ, որ չկործանվի ու մարդկանց զանգվածաբար չազատի, մինչ սոցիալապես անապահով խավը ու այդպիսին դառնալու եզրին կանգնած մարդիկ ակնկալում են, որ կառավարություն կոչեցյալը որպես պետություն կօգնի իրենց ու կանխիկ դրամով կաջակցի, կոմունալները վճարելու հարցում կաջակցի, գիտեք ի՞նչ է ակնկալում մեր վարչապետը….
չէ…. նա չի ակնկալում պրոֆեսիոնալիզմ ու ադեկվատություն իր թիմից, չի ակնկալում լավ առաջարկներ ժողովրդի բեռը թեթեւացնելու համար, նա անգամ չի ակնկալում զսպվածություն իր թիմից…..
նա՝ «առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ ու կոնկրետ արդյունքների»:
Հասկացա՞ք նա այնքաաան բարի է, վեհանձն ու մեծահոգի ` առայժմ համբերատար սպասում է, իսկ հետո…
հետո հավանաբար հերթով նրանց կհայտարարի դավադիր, նախկին ռեժիմի ստրուկներ ու կհեռացնի: