Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել. 134 նոր դեպք. Թորոսյան. Տեսանյութ

Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել. 134 նոր դեպք: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դժբախտաբար ունեցել ենք երկու մահվան դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 32-ի: Արհեստական շնչառական սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ:

Իրադարձությունների այս սցենարի դեպքում՝ մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ կամ շատ թեթեւ վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։

Ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել: Այս 134 քաղաքացիների մեջ եղել են շատ փոխկապակցված անձինք, այսինքն չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլինի»,-ասաց նախարարը:

Թորոսյան նշեց, որ մեկ մի դեպք կա, երբ հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել եւ այլ անձինք են վարակվել։

(Visited 45 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх