Որոշել ենք, որ օգնենք նաև այն սպառողներին, ովքեր ունեն 10 հազարից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում. Փաշինյան

«Որոշել ենք ևս մեկ միջոցառում իրականացնել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եթերի ընթացքում նա մանրամասնել է, թե ովքեր են նոր միջոցառման շահառումները.

«Որոշել ենք, որ օգնենք նաև այն սպառողներին, ովքեր ունեն 10 հազարից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը:

Այս պարագայում մենք կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ»,- ասաց վարչապետը:

Միջոցառման երրորդ կետով, այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց մարտի վճարը 30 տոկոսով կփոխհատուցվի։

Անդրադառնալով այն գյուղերին, որոնք գազաֆիկացված չեն՝ Փաշինյանը հայտնեց. «Հանրապետությունում այդպիսի 310 գյուղ կա, և մենք որոշել ենք այս գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել 50 տոկոսով, բացի այն նախորդ փոխհատուցումներից:

Ընդհուպ կարող է մինչև 70 տոկոս փոխհատուցվել»:

(Visited 103 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх