Խոյ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր տրամադրված են խաղաղասիրաբար, պատրաստ են գնալ փոխհամաձայնությունների:
Կարիք չկա բացահայտ պայքար սկսելու: Ինչ էլ լինի՝ խուսափեք վեճերից: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ, ընդ որում՝ նույնիսկ անսպասելիորեն թանկարժեք:
Բարենպաստ օր է գնումների համար: Նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը բավականին սուր է, Խոյերն այսօր իրանց հաշվարկներում չեն սխալվի:
Օրը նպաստավոր է շրջագայությունների, ինչպես նաև ընկերական կամ ռոմանտիկ հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել ձեր երկրորդ կեսին:
Ցուլ: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր կարևոր գործերը, եթե դրանց ձեռնարկեք օրվա առաջին կեսին: Օրվա այդ մասը հարմար է հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման համար: Հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Ձեր մասնակցությամբ ժամանցային միջոցառումները լավ կանցնեն:
Դուք այսօր բավականին հուզառատ եք, զգայուն, ամեն ինչ սրտին մոտ ընդունող: Բարեբախտաբար, ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչ տեսնում եք դրական լույսի ներքո: Ձեր ընկերասիրությունն ու կենսասիրությունը գրավում են շրջապատող մարդկանց, դրենք ձեզ կօգնեն նոր ծանոթություններ հաստատել:
Խեցգետին: Օրվա սկիզբը ամենանպաստավոր ժամանակն է: Այդ ընթացքում կարելի է օգտակար և հարկավոր շատ բան անել: Ձեր գործնական ակտիվությունն աստիճանաբար կթուլանա, սկսած ծրագրերը կսկսեն ավելի քիչ հետաքրքրել ձեզ:
Մարդկանց հետ շփումները ձեզ ավելի ու ավելի են կձաբձրացնեն, ձանձրույթ կառաջացնեն անգամ հաճելի մարդկանց հետ շփումները:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր էեն կոնֆլիկտներ և վեճեր, ձեզնից մեծ ջանք կպահանջվի սադրանքների չտրվելու համար: Գնումներ կատարել չարժե, հնարավոր են ֆինանսական կորուստներ և բավականին լուրջ:
Կարիճ: Օրվա առաջին կեսը հաջող, թեթև և հաճելի է, այն շատ Կարիճների համար կլինի հնարավորությունների բացահայտման ժամանակահատված:
Կանխազգացումները շատ ուժեղ են, այդ պատճառով էլ դուք կայացնում եք ճիշտ որոշումներ, և ոչ մեկին չի հաջողվում ձեզ շեղել ուղիղ ճանապարհից: Կարելի է գնումներ կատարել, այդ թվում և խոշոր:
Օրվա երկրորդ կեսին դժվարություններ կլինեն: Ամենաանցանկալին սխալ որոշում կայացնելն է: Մեկ այդպիսի որոշումը մի ամբողջ շարք լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Ուստի մի շտապեք, մի կողմնորոշվեք ուրիշի կարծիքով, առավելագույնս ազնիվ եղեք ինքներդ ձեր հանդեպ:
Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը կլինի թեթև, հաջող, բոլոր առումներով հաճելի: Դա լավ տրամադրության, հոգևոր վերելքի ժամանակահատված է:
Դուք զգում եք, որ աստղերը ձեր կողմից են, համարձակ գործեր եք ձեռնարկում, որոնք նախկինում թվում էին անհաղթահարելի: Շատ Աղեղնավորների մեջ նոր հակումներ ու հետաքքրքրություններ կծնվեն, դրա հետ մեկտեղ նաև հնարավորություններ՝ իրացնելու սեփական ողջ պոտենցիալը:
Օրվա երկրորդ կեսին զգացնել կտան բացասական միտումները, ինչ-որ բան այնպես չի ընթանա, ինչպես կցանկանայիք դուք: Հնարավոր են տարաձայնություններ սիրելի մարդու հետ, կա վեճի վտանգ, որը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները:
Ջրհոս: Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գործադրել ձեր ողջ երևակայությունը, հաջողությունների հասնել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում:
Ցավոք դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար նվազում է և օրվա մնացած մասը չի լինի նույնքան բարեհաճ:
Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ: Որոշ Ջրհոսներ կհանդիպեն դժվարությունների, որոնք ծագել են մտերիմ մարդկանց սխալի հետևանքով: Ճամփորդելը և ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը ցանկալի չէ:
Ձկներ: Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր ջանք չեն խնայի նպատակներին հասնելու համար: Կարելի է լուծել ֆինանսների և գույքի հետ կապված հարցեր, ձևակերպել փաստաթղթեր:
Օրը նպաստավոր է նաև շփվելու այն մարդկանց հետ, ում հետ ունեք գործնական ընդհանուր հետաքրքրություններ:
Կենսասիրության մակարդակի նվազումը կարող է հանգեցնել ընդհանուր թուլության: Հնարավոր են գլխացավեր, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումներ: Խորհուրդ է տրվում զբոսնել, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում: